Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
Բիզնես բանակցություններ և միջմշակութային հաղորդակցության հմտություններ
24.09.2016
Հայաստան | Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ
Սեպտեմբերի 24-ին Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) «StartupIstanbul» տարածաշրջանային ֆորումին մասնակցել պատրաստվող Հայաստանյան 10 սթարթափերի ներկայացուցիչների համար կանցկացնի «Բիզնես բանակցություններ և միջմշակութային հաղորդակցության հմտություններ» ուղղվածությամբ նախապատրաստական դասընթաց:

Սեպտեմբերի 24-ին Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) «StartupIstanbul» տարածաշրջանային ֆորումին մասնակցել պատրաստվող Հայաստանյան 10 սթարթափերի ներկայացուցիչների համար կանցկացնի «Բիզնես բանակցություններ և միջմշակութային հաղորդակցության հմտություններ» ուղղվածությամբ նախապատրաստական դասընթաց «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:

Կոնֆլիկտաբան Արտակ Այունցը, թուրքագետ Արտակ Շաքարյանը, «ԼեգալԼաբ» իրավաբանական բուտիկ ընկերության հիմնադիր-բաժնետեր Ստեփան Խզրթյանը կաջակցեն սթարթափերին՝ ձեռք բերելու գործնական հմտություններ բիզնես միջավայրում հմուտ բանակցություններ վարելու վերաբերյալ, կներկայացնեն Թուրքիայի մշակութային, քաղաքական և սոցիալ-տնտեսական առանձնահատկությունները: 

 

Ինչպե՞ս բանակցել տարբեր երկրների բիզնես միջավայրեր ներկայացնող ներդրողների հետ, ինչպե՞ս գրավել ներդրողների ուշադրությունը, ինչպե՞ս կայուն գործարար կապեր հաստատել այլ ձեռնարկատերերի ու սթարթափ միջավայրի ներկայացուցիչների հետ, ինչպե՞ս լինել հիշվող եւ տպավորիչ, ինչպե՞ս արդյունավետ օգտագործել կարճ ժամանակահատվածը՝ սթարթափը գրավիչ ներկայացնելու համար, ինչպե՞ս կազմակերպել բիզնես հանդիպումները, որո՞նք են բիզնես հանդիպումների եւ բանակցությունների «կարելիներն ու չիկարելիները»: Այս եւ բանակցություններին վերաբերող մի շարք այլ հարցեր են քննարկվելու դասընթացի ժամանակ:

Սեպտեմբերի 17-ին հոկտեմբերի 6-10-ը տեղի ունենալիք «StartupIstanbul» տարածաշրջանային ֆորումին Հայաստանից մասնակցող պատվիրակությունում ընդգրկված 10-ը սթարթափերի ներկայացուցիչները մասնակցել են նախապատրաստական դասընթացի առաջին փուլին, որը նպատակ ուներ զարգացնել սթարթափի գաղափարը ներդրողներին ներկայացնելու հմտությունները:

 

Այս տարի հեղինակավոր «StartupIstanbul» ֆորումին 135 երկրից դիմել են 24.646 սթարթափեր, որոնցից միայն շուրջ 500-ը կմասնակցեն միջոցառմանը, իսկ նրանցից լավագույն 15-ը հնարավորություն կունենան բեմից ելույթ ունենալ 4000-ից ավելի մասնակից ունեցող լասարանի առջև: Այդ 500 սթարթափերի շարքում են նաեւ Հայաստանյան 10-ը ընկերությունները, որոնց մասնակցությունը հնարավոր է դարձել ՀԼԱ-ի և ՏԵՊԱՎ հիմնադրամի համակարգմամբ, «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի «Ձեռներեցների փոխայցելություն» նախագծի շրջանակներում:

 

 

 

Վայր
Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր