Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
Գիտաժողով Երևանում՝ «Հայաստան-Թուրքիա. երկխոսության և հաշտեցման ուղիների որոնում» խորագրով
19.05.2017
Հայաստան |
Մայիսի 18-19-ին, 2017թ.-ի Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման ծրագրին. Երկրորդ փուլ»-ի ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն - Հայաստան»-ի և կողմից Երևանում կանցկացվի գիտաժողով՝ «Հայաստան-Թուրքիա. երկխոսության և հաշտեցման ուղիների որոնում» խորագրով:

Գիտաժողովի նպատակն է ընդլայնել Հայաստանի և Թուրքիայի ակադեմիական հանրույթների միջև Հայաստան-Թուրքիա կարգավորման թեմայով երկխոսությունը՝ շեշտադրելով խնդրի մի շարք ասպեկտներ, ինչպիսիք են՝ քաղաքացիական հասարակության, հասարակական, տնտեսական, քաղաքական, մշակութային և լրատվական:

 

Գիտաժողովը կհյուրընկալի Հայաստան-Թուրքիա հարաբերություններով հետաքրքրված շուրջ 40 մասնակցի, այդ թվում՝ փորձագետներ, գիտնականներ, մամուլի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

 

Գիտաժողովի ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց հետազոտությունները՝ ուղղված Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի տարբեր խնդիրների:

ՀՌԿԿ Հայաստանը առցանց կհրապարակի գիտաժողովի ընթացքում ներկայացված հետազոտությունները: 

Վայր
Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր