Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
«Նկարիչների փոխայցելությունների» նախագծի ամփոփիչ հանրային միջոցառումը Երևանում
08.09.2014
Հայաստան | Անադոլու Քյուլթյուր, Հանրային լրագրության ակումբ
Սեպտեմբերի 6-ին «Նկարիչների փոխայցելությունների» նախագծի մասնակիցները այցելեցին Փարաջանովի թանգարան, ուր թանգարանի տնօրեն և Փարաջանովի վաղեմի ընկեր Զավեն Սարգսյանը անցկացրեց վարպետաց դաս`ներկայացնելով հայտնի արվեստագետի կյանքը և գործունեությունը: Նախագծի մասնակիցներից մի քանիսը նշեցին, որ դա մեկ շաբաթ տևողությամբ ծրագրի ընթացքում ամենահիշարժան այցելությունն էր:

Ավելի ուշ այդ օրը երիտասարդ նկարիչները և Արտ Լաբ ստուդիան միասին ներկեցին Նալբանդյան փողոցի դալաններից մեկը` ըստ նախապես ստեղծված էսքիզի: Երիտասարդ նկարիչներին նախապես հանձնարարվել էր գաղափարներ մշակել «Երկխոսություն արվեստի լեզվով» ընդհանուր թեմայի շուրջ: Սեպտեմբերի 3-ին նրանք Արտ-Լաբի հետ համատեղ քննարկել էին ներկայացված գաղափարները և ընտրել բոլոր մասնակիցների համար ընդունելի տարբերակը: Վերջնական արդյունքում ստեղծվեց երկու էսքիզ, որոնք ճանապարհաերթևեկության նշանների միջոցով սիմվոլիկ կերպով արտահայտում էին փակ սահմաններն անցնելու և միմյանց ընդառաջ գնալու գաղափարը:   

Օրացույց
Նոյեմբեր
2018
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ