Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
«Նկարիչների փոխայցելություններ» նախագիծ. երկու վարպետաց դաս Հայաստանի և Թուրքիայի արվեստագետների կողմից
08.09.2014
Հայաստան | Անադոլու Քյուլթյուր, Հանրային լրագրության ակումբ
«Նկարիչների փոխայցելություններ» նախագծի շրջանակներում Թուրքիայից նկարիչների խումբը ղեկավարում է Սերդար Յըլմազը, ով սեպտեմբերի 5-ին (14:00-15:30) վարպետաց դաս անցկացրեց Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների համար: Ծրագրի մասնակիցներից բացի վարպետաց դասին ներկա էր նաև քոլեջի ավելի քան 50 ուսանող: Ելույթից առաջ ներկայացվեց ընդհանուր ծրագիրը, ինչպես նաև ողջույն խոսքով հանդես եկավ քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը:

Դասի թեման էր կերպարվեստի և ֆիլմային արվեստի համակցումը Սերդար Յըլմազի արվեստում, որի ընթացքում նկարիչ-ռեժիսորը անդրադարձավ կերպարվեստի արտահայտչամիջոցների կիրառմանը ֆիլմերի ստեղծման մեջ՝ իր 20-ից ավելի աշխատանքների օրինակով: Դասի նպատակն էր ցույց տալ, որ էսքիզները և նկարչությունը սերտորեն առնչվում են ֆիլմերի ստեղծմանը:

Վարպետաց դասի ավարտին Սերդար Յըլմազը պատասխանեց լսարանի հարցերին:

 

Սերդար Յըլմազը ծնվել է 1973թ.-ին Ստամբուլում: Սովորել է Ստամբուլի Մարմարա համալասարանի գեղարվեստի ֆակուլտետի նկարչության բաժնում: Նույն համալսարանում պաշտպանել է նաև  դոկտորական թեզը: Ներկայումս գեղարվեստի ֆակուլտետի  դասախոս է,  դոցենտ: Սերդարը նաև կինոռեժիսոր է, ով արժանացել է բազմաթիվ մրցանակների: Նրա վերջին կարճամետրաժ ֆիլմը՝  «FriedChicken», ցուցադրվել է Ռոտերդամի և Բրուլկինի միջազգային կինոփառատոններում:  2007-ին և  2009-ին ստացել է մի քանի մրցանակ: Լինելով կայացած նկարիչ՝ Սերդարն ունեցել է անհատական ցուցահանդեսներ և վիդեո ինստալիացիաներ ինչպես Թուրքիայում, անյպես էլ արտասահմանում, մասնավորապես՝ Բրազիլիայի Ռիո ժամանակակից արվեստի թանգարանում:

 

Ավելի ուշ` սեպտեմբերի 5-ին ժամը 17:00-ին «Նկարիչների փոխայցելություններ» նախագծի Թուրքիայի և Հայաստանի մասնակցները առաջին հանրային բաց արվեստանոցն անցկացրին Երևանում՝ Ազնավուրի անվան հրապարակի շրջակայքում: Հանձնարարված թեման էր «Երևանն ու երևանցիները», որի միջոցով երիտասարդ նկարիչները արտացոլեցին իրենց պատկերացումներն ու ընկալումները Հայաստանի մայրաքաղաքի և իր բնակիչների մասին: 

 

Բաց արվեստանոցը սկսվեց հայաստանցի նկարիչ Պետո Պողոսյանի կարճ վարպետաց դասով, ով խմբի մասնակիցներին և բոլոր ցանկացողներին ներկայացրեց քաղաքային պեյզաժի վերարտադրման իր ուրույն տեխնիկան: Բաց արվեստանոցի ընթացքում արվեստագետը նկարեց Գոլդեն Թուլիփ հյուրանոցը, որից հետո մասնակիցներին հնարավորություն տրվեց էսքիզներ անել Երևանի կենտրոնական փողոցներում և հրապարակներում:

 

Այս միջոցառմանը նախորդել էր նախագծի մասնակիցների այցը Երևանի պատմության թանգարան, Երևանի շրջայցը, ինչպես նաև  Երևանի տարբեր թաղամասերում, արվեստի կենտրոններում անցկացրած 5 օրերը և շփումները իրենց գործընկերների, մշակույթի բնագավառի ներիկայացուցիչների, երևանցիների հետ: 

 

Նախագիծը մեկնարկել է սեպտեմբերի 1-ին Երևանում և կշարունակվի մինչև սեպտեմբերի 7-ը: Նախագծի երկրորդ փուլը տեղի կունենա Ստամբուլում՝սեպտեմբերի 29-հոկտեմբերի 5:

 

Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև երկխոսության զարգացման հնարավոր խողովակներից մեկը մշակույթն է:  Կարևորելով արվեստի դերը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման գործում՝ Հանրային լրագրության ակումբը Անատոլու Քյուլթյուրի հետ համատեղ իրականացնում է այս նախագիծը՝  հավատալով, որ  թարգմանության կարիք չունեցող կերպարվեստի լեզուն ընկալելի, հոգեհարազատ և ընդհանուր կարող է լինել երկու հասարակությունների լայն շերտերի համար:

Օրացույց
Նոյեմբեր
2018
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ