Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
«Նկարիչների փոխայցելություններ». Մեկնարկ
01.09.2014
Հայաստան | Անադոլու Քյուլթյուր, Հանրային լրագրության ակումբ
Սեպտեմբերի 1-ին ժամը 17:00-ին Ականաթ սրճարան-ցուցասրահում (հասցե՝ Երևան, Եզնիկ Կողբացի 28) մեկնարկեց «Նկարիչների փոխայցելություններ» նախագիծը, որն իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում «Հանրային լրագրության ակումբի» /Հայաստան/ և «Անատոլու Քյուլթուրի» /Թուրքիա/ կողմից:

Նախագծին Հայաստանից և Թուրքիայից  մասնակցում է 8 երիտասարդ  նկարիչ՝  դասախոս-նկարիչներ Սերդար Յըլմազի (Թուրքիա) և Հայաստանից՝  Գագիկ Չարչյանի (Հայաստան) ղեկավարությամբ:

 

Նախագծի մեկնարկը տրվեց Հայաստանի և Թուրքիայի մասնակից նկարիչների համատեղ ցուցահանդեսի բացմամբ, որը կգործի մինչև նախագծի ավարտը՝ սեպտեմբերի 8-ը, Ականաթ գրադարան-սրճարանում (հասցե՝ Երևան, Եզնիկ Կողբացի 28):

 

Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը  ներկայացրեց նախագիծը եւ հյուրերին: Սեդա Մուրադյանն ընդգծեց, որ «Ցանկացած երկիր իր մշակույթի արդյունքն է, որովհետև առանց մշակույթի երկիրն ընդամենը աշխարհագրական տարածք է: Որպեսզի մեր երկու երկրները երկու հասարակությունների համար չլինեն լոկ աշխարհագրական տարածքներ, որոնք բաժանված են փակ սահմաններով, Հանրային լրագրության ակումբը և մեր գործընկեր Անատոլու Քյուլթյուր կազմակերպությունը նախաձեռնել են «Նկարիչների փոխայցելություններ» նախագիծը»:

 

Նկարիչներ  Գագիկ Չարչյանը եւ Սերդար  Յըլմազը հանրությանը ներկայացրեցին երիտասարդ նկարիչներին  ու համատեղ ցուցահանդեսը:

 

Միջոցառմանը խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցը` նշելով, որ երկու երկրների երկխոսության խթանման լավագույն միջոցներից մեկը մշակույթն է, քանի որ արվեստը խոսում է համամարդակային լեզվով. «Հաշտեցումը հնարավոր է ի հեճուկս փակ սահմանների»:

 

Խոսելով ծրագրի կարևորության մասին՝ Գագիկ Չարչյանն ասաց. «Կարևորում եմ տարբեր երկրների արվեստագետների անմիջական, չմիջնորդավորված հարաբերությունները` մշակութային ոլորտում ունիվերսալ գաղափարների որոնման ու ձևակերպման նպատակով: Այդ շփումները կարող են միտված լինել գերգաղափարներից ազատ մտքեր արտադրելուն և նոր կենսամիջավայրեր ստեղծելուն:»  Համաձայնելով իր գործընկերոջ հետ՝ Սերդար Յըլմազն ավելացրեց . «Արվեստն է այն լեզուն, որի միջոցով մենք իրավամբ հասկանում ենք միմյանց և ներկայացնում ինքներս մեզ: Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ նկարիչների միջև շփումները ինձ շատ են ոգևորում: Հույս ունեմ, որ արդյունքում կստեղծվեն սերտ կապեր, որոնք կվերաճեն մշտական երկխոսության և կօգնեն բացել դեռևս փակ սահմանները:»

մամուլի ասուլիս
ծանոթացում
մեկնարկ
շրջայց Երևանում
շրջայց Երևանում
Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
«Նկարիչների փոխայցելություններ» նախագիծ. սեպտեմբեր 1, 2014
մամուլի ասուլիս
ծանոթացում
մեկնարկ
շրջայց Երևանում
շրջայց Երևանում
Սոցիալական կայքեր