Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
Ինչ կա չկա - Ne var ne yok
31.03.2017
Հայաստան |
Մտքերը և շարժումները անցնում են ‹‹սահմաններ›› հասկացության միջով: Սահմանված, չսահմանված, միասնություն, փոխազդեցություն, վերափոխում և միավորում:

Այստեղ հարց է դրվում և ուսումնասիրվում է, թե մարմինը նույնպե՞ս սահման է, և թե ինչպե՞ս մարմինները կարող են միավորվել: Ստեղծվում են նմանատիպ շարժումներ և ձևեր, ինչպիսին են թուրքական ազգային պարը՝ Թուրքիայում, և հայկական ազգային պարը՝ Հայաստանում:

Հարց է առաջադրվում. արդյո՞ք պարերը պատկանում են ազգերին, թե՞ հողին և մարդկանց, որոնք պարել են միասին:

Ներկայացումն իրականացվում է ‹‹Բաարդիա›› պարի և շարժման լաբորատորիայի և ժամանակակից պարով զբաղվող մարդկանց հետ (Երևան) համագործակցելով:
Սա Դույգու Բոստանջիի Հայաստանում իրականացված ծրագրի վերջնական արդյունքն է, ով հետազոտող է ‹‹Հրանտ Դինք հիմնադրամ››-ում՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում՝ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ:
Դույգու Բոստանջին իր փորձի փոխանակումը անցկացնում է ‹‹Ժամանակակից արվեստի ինստիտուտ››-ում: Ներկայացումն իրականացվում է ‹‹Նորարար փորձարարական արվեստի կենտրոն››-ի աջակցության շնորհիվ:

 

Միջոցառումը տեղի կունենա մարտի 31-ին, 7:00-8:30, ՆՓԱԿ նորարար փորձարարական արվեստի կենտրոնում:
Մանրամասների համար այստեղ:

 

Վայր
Օրացույց
Հոկտեմբեր
2017
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ