Եվրոպական միության նախաձեռնություն
Ծրագիր » Նախագծեր
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհ
Թուրքիա | Հրանտ Դինք հիմնադրամ
Հրանտ Դինք Հիմնադրամը հիմնել է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը 2014թ.-ին՝ ավելացնելու երկու հարևան երկրների մարդկանց միջև ուղղակի կապերը և խթանելու համագործակցությունը։

Հրանտ Դինք Հիմնադրամը հիմնել է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը 2014թ.-ին՝ ավելացնելու երկու հարևան երկրների մարդկանց միջև ուղղակի կապերը և խթանելու համագործակցությունը։

 

Շնորհիվ Եվրոպական Միության ֆինանսական աջակցության դրամաշնորհի մեկնարկից ի վեր Հրանտ Դինք հիմնադրամը 2014թ.-ի ապրիլից մինչև 2015թ.-ի մայիս ընկած ժամանակահատվածում աջակցել է Թուրքիայից և Հայաստանից 210 անհատի՝ հարևան երկիր այցելելու համար: 2015թ.-ի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը աջակցել է 26 անհատի այց՝ շնորհիվ Երևանի և Անկարայի Բրիտանական դեսպանատների համատեղ ֆինանսական աջակցության: Հարևան երկիր կատարած իրենց այցերից հետո դրամաշնորհառուները իրենց փորձն ու տպավորությունները կիսել են Սահմաններից վեր կայքում:

 

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը 2016թ.-իհուլիսիցմինչև 2017թ.-իհուլիս ընկած ժամանակահատվածում կշարունակի աջակցել Հայաստանից և Թուրքիայից առնվազն 180 անհատի և շահույթ չհետապնդող քաղաքացիական նախաձեռնությունների՝ հարևան երկիր այցելելու և տարբեր ոլորտներում իրենց ուսումնասիրություններն ու գործունեությունը ծավալելու համար: Ճանապարհորդական դրամաշնորհը կհոգա դրամաշնորհառուների միջազգային և միջքաղաքային ճանապարհածախսերը:

 

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը ստեղծված է ծառայելու որպես ռեսուրս, որը կխրախուսի շահույթ չհետապնդող քաղաքացիակա ննախաձեռնություններին և անհատներին` այդ թվում երիտասարդական նախաձեռնություններին, ուսանողներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, մասնագիտական կազմակերպություններին, ավագ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին, գիտնականներին և հետազոտողներին, լրագրողներին, բժիշկներին, իրավաբաններին, քաղաքացիական ծառայողներին, հրատարակիչներին, արվեստագետներին, սպորտային ակումբներին, բիզնեսներին և ՏԻՄ ներկայացուցիչներին, ովքեր ունեն հարևան երկիր այցելելու կոնկրետ նպատակներ: Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի միջոցով հիմնադրամը նպատակ ունի իր ներդրումն ունենալ երկու երկրների միջև համատեղ նախաձեռնությունների իրականացման այնպիսի տարբեր թեմատիկ ոլորտներում, ինչպիսիք են քաղաքացիական հասարակությունը, երիտասարդությունն ու կամավորությունը, մարդու իրավունքներն ու ժաղովրդավարությունը, կրթությունը, շրջակա միջավայրը, պատմությունը, մշակույթն ու արվեստը, համայնքային զարգացումը, սպորտը, գենդերային խնդիրները, բժշկությունը, իրավագիտությունը, տեխնոլոգիաները, տարածաշրջանային համագործակցությունը և եվրաինտեգրումը:


Ճանապարհորդական դրամաշնորհի շահառու կարող են լինել Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիները, Հայաստանում և Թուրքիայում կեցության իրավունք ունեցող անհատները, Հայաստանում և Թուրքիայում գտնվող կամ գրանցված շահյութ չհետապնդող խմբերը, նախաձեռնությունները և կազմակերպությունները:


Ճանապարհորդական դրամաշնորհի հայտերը գնահատվելու են անկախ ընտրող հանձնաժողովի կողմից, որը կազմված է Հայաստանի և Թուրքիայի քաղաքացի հանդիսացող 6 անդամներից: Ընտրության արդյունքները և դրամաշնորհառուների ցանկը կհրապարակվեն Սահմաններիցվերկայքում:

 

Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր