Եվրոպական միության նախաձեռնություն
Վահրամ Դանիելյան/Ալինա Պողոսյան
Ծրագրի նպատակն է նպաստել հայ և թուրք հետազոտողների միջև երկխոսության նախաձեռնությանը և գիտական հետազոտությանը, որոնք մասնագիտացած են քաղաքային խնդիրներում և քաղաքների բազմազանության առանձնահատկություններում:

Առաջարկվող ծրագիրը կնպաստի իրազեկման բարձրացմանը այն քաղաքների վերաբերյալ, որտեղ անցյալում ապրել են հայերը և թուրքերը, ինչպիսիք են Ստամբուլը, Կարսը, Դիարբեքիրը և այլն: Ընդհանուր քաղաքային տարածքը կիսելու փորձը կներկայացվի առցանց հրապարակվող հոդվածների և էսսեների միջոցով: 

 

Այս ծրագրի շրջանակներում մշակված նյութերը կօգնեն բացահայտել նոր հայացքներ, կբացվեն նոր հեռանկարներ մշակութային, պատմական և քաղաքական տարբերությունների մասին բանակցությունների փորձի վերաբերյալ և կնպաստեն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:

 

Ծրագիրը ավարտվելուց հետո, առցանց հրապարակված հոդվածների մեծ մասը կթարգմանվի հայերենից կամ թուրքերենից անգլերեն և կհավաքագրվի մի գրքի մեջ:

Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր