Եվրոպական միության նախաձեռնություն
«Վերսուս» ստուդիա. Հայաստան և Թուրքիա՝ երկխոսություն փակ սահմանների պայմաններում
11.04.2015
Այս վավերագրական ֆիլմի նկարահանման նախագիծը կոչված է նպաստել հարաբերությունների կարգավորման գործընթացին` բարձրացնելով երկու հարևան երկրների հասարակությունների իրազեկվածությունը երկխոսության անցյալ և ներկա նախաձեռնությունների շուրջ:

Դրամաշնորհառու «Վերսուս» Ստուդիան պատրաստվում է նկարահանել վավերագրական ֆիլմ՝ նվիրված 1991 թվականից ի վեր Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռնարկված քաղաքական, տնտեսական և մշակութային նախաձեռնություններին:

Ֆիլմում ընդգրկվելու են Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների տարբեր փուլեր, այդ թվում` 1991-1992 թվականներին նորանկախ Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն ընդհուպ մինչև հայ-թուրքական սահմանի փակումը 1993 թվականին, Հայոց ցեղասպանության խնդրի ընդգրկումը 1998-2008 թվականների Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքները 2001-2004 թվականներին, Հրանտ Դինքի սպանությունը 2007 թվականին, ինչպես նաև 2008-2010 թվականների հայ-թուրքական արձանագրությունները և «ֆուտբոլային» դիվանագիտությունը:

 

Վավերագրական ֆիլմում կներկայացվեն նաև հայ-թուրքական շփումները տարբեր միջազգային հարթակներում, այդ թվում` Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի Խորհրդի, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության

շրջանակներում: Դրամաշնորհառուն նախատեսում է ապահովել լայն հանրության ուշադրությունն այս վավերագրական ֆիլմի նկատմամբ՝ ներառելով այն 2015 թվականի հուլիսին Հայաստանում կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրում:

 

Ընդհանուր առմամբ, նախագիծը կօգնի հայ և թուրք հասարակություններին ավելի լավ ընկալել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ 1990-

ական թվականներից ի վեր ձեռնարկվող ջանքերի ծավալը՝ միաժամանակ մտաբերելով ավելի արդյունավետ նախաձեռնություններ, որոնք ապագայում կնպաստեն հարաբերությունների լիարժեք կարգավորմանը:

Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր