Եվրոպական միության նախաձեռնություն
Ծրագիր » Նախագծեր
Սարն ի վեր
Հայաստան, Թուրքիա | Սիվիլիթաս հիմնադրամ
«Սարն ի վեր» նախագիծը միջազգային լսարանին հնարավորություն է ընձեռում մասնակցելու անձնական և դժվարին զրույցների՝ հայերի և թուրքերի միջև պատմական մութ և չբացահայտված հարաբերությունների շուրջ:

«Սարն ի վեր» նախագիծը հանրաճանաչ երկու անձանց հրապարակային զրույցների շարք է Երևանում, Ստամբուլում և եվրոպական որևէ մայրաքաղաքում: Հայաստանից կամ հայկական սփյուռքից և Թուրքիայից կամ թուրքական սփյուռքից հանրաճանաչ անձանց զույգը զրուցում է երկու երկրների պատմական և քաղաքական լարված մթնոլորտում Հայոց ցեղասպանությունից, դրա մերժումից և ընդունումից բխող թեմաների հորձանուտում իրենց անձնական «ճամփորդությունից»:

 

«Սարն ի վեր» ծրագրի ընդհանուր նպատակն է հետևողական և կանոնավոր կերպով անցկացնել քննարկումներ և վերափոխել հայ և թուրք ժողովուրդների անցյալի ու ներկայի վերաբերյալ ապատեղեկատվությունն ու թյուրըմբռնումը, ինչպես նաև ապահովել անցյալի և ապագայի շուրջ խոր քննարկումների ուղղությամբ առաջընթացի տեսանելիությունը:

Related Materials
Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր