Եվրոպական միության նախաձեռնություն
Մեր նախագծերը
Հասկանալով Թուրքիան
Իրականացվող գործողությունների շրջանակում կպատրաստվեն տեսանյութեր, որոնք կներկայացնեն, թե ինչ է կատարվում Թուրքիայում, և ցույց կտան, թե ինչպես կարելի է առաջ շարժվել փոխադարձ հարաբերություններում:
Տնտեսական հնարավորությունների վերլուծություն
Տնտեսական հնարավորությունների վերլուծությունը հիմք է բազմակողմանի հետազոտական զեկույցի համար, որի նպատակը Հայաստանի եւ Թուրքիայի տնտեսական ինտեգրացիան է:
Հայաստան-Թուրքիա կինոհարթակ
Հայաստան-Թուրքիա կինոհարթակի նպատակն է խրախուսել, որպեսզի երկու երկրների և Սփյուռքի կինոարտադրողները հանդիպեն միմյանց, մտորեն միասին և ստեղծագործեն համատեղ:
«Յավաշ Գամաց»
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան կկազմակերպի մեկ շաբաթյա «ՅավաշԳամաց» ամառային դպրոց կրթության ոլորտի 36 մասնակիցների համար։ Նրանցից 18-ը կլինեն Հայաստանից, 18-ը՝ Թուրքիայից։
Մեդիա աջակցություն
Երկու կողմերում սահմանափակ և որոշ չափով մակերեսային մեդիա լուսաբանմանն անդրադառնալու համար , մեդիա աջակցության փորձը ձգտում է տրամադրել առավել անկողմնակալ տեղեկատվություն:
Ճանապարհորդական դրամաշնորհ
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը 2016թ.-ի հուլիսից մինչև 2017թ.-ի հուլիսը կշարունակի աջակցել Հայաստանից և Թուրքիայից առնվազն 180 անհատի՝ հարևան երկիր այցելելու համար:
Ձեռներեցների փոխայցելություններ
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը կշարունակեն իրականացնել «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագիծը:
Երիտասարդական բանկ
Ներկայացված նախաձեռնությունը կիրավազորի Հայաստանի և Թուրքիայի սոցիալապես ակտիվ երիտասարդներին` ընձեռելով նրանց հնարավորություն դառնալ համայնքներին մտահոգող հարցերով զբաղվող առաջնորդներ:
Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագիծ
Փորձի փոխանակման նախագիծը փորձելու է հաստատել և խթանել մասնագիտական կապեր, ստեղծել այնպիսի գործիքներ և մեխանիզմներ, որոնք կծառայեն Հայաստանի և Թուրքիայի միջև երկարաժամկետ համագործակցությանը:
Ագրոբիզնեսի զարգացում
ԵՀՀ-ն և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն»-ի հիմնադրամը համատեղ իրականացնում են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող գյուղատնտեսական ձեռնարկությունների համար նախատեսված ծրագիրը:
Երիտասարդների իրավազորում
ՏՀԿ-ն շարունակում է աջակցել երիտասարդական փոխանակման նախաձեռնություններին և առաջարկել երիտասարդական դասընթացների հնարավորություններ:
Ծրագրի եռալեզու կայքը
Հանրային լրագրության ակումբը կշարունակի վարել «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի եռալեզու կայքը՝ պատասխանատու լինելով կայքի բովանդակության և տեխնիկական սպասարկման համար:
Ոչ-պաշտոնական (Track 1.5) դիվանագիտություն
Ներկայացված նախաձեռնությունը կխթանի գործընկերությունը մասնակիցների միջև պաշտոնական և ժողովրդական դիվանագիտության միջակայքում՝ աջակցելով Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:
Աջակցություն քաղաքականության մշակման գործընթացին
ՏՀԿ- ն նպատակ ունի ընդլայնելու իր ջանքերն ուղղված «քաղաքականության մշակման գործընթացի» աջակցությանը՝ քաղաքականության մշակման գաղափարների և առաջարկությունների ձևավորմամբ:
Քաղաքների հանդիպում
Քաղաքների հանդիպում ծրագիրը Բուրսայի և Գյումրիի միջև մշակութային երկխոսություն ստեղծելուն ուղղված նախաձեռնություն է, որն իրականացվում է Գյումրիում գործող Gallery 25-ի և Նիլուֆերի քաղաքապետարանի հետ համատեղ:
Արվեստագետների և ճարտարապետների փոխհամագործակցություն
Որպես դրական զարգացում կարելի է նշել այն, որ վերջերս Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության տեղեկատվական կայքում հայկական աղբյուրները հիշատակվում են ավելի հաճախ:
Տես մեր միջոցառումները
Ընթացիկ
Գալիք
Նախորդ
Grouped events
Ուղիղ
Բոլորը
Միջոցառումներ
Ընթացիկ
Գալիք
Նախորդ
Վայր
Թուրքիա
Հայաստան
Կառույց
Սիվիլիթաս հիմնադրամ
Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Հանրային լրագրության ակումբ
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն
Անադոլու Քյուլթյուր
Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ
Քաղաքացիական ասամբլեա
Հրանտ Դինք հիմնադրամ
Ուղիղ
Դրամաշնորհ
Widget-ի ներդիր կոդը
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհ. 11-րդ փուլի ընտրության արդյունքները
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը շարունակ ավելացնում է ուղղակի կապերը և խթանում համագործակցությունը երկու հարևան երկրների մարդկանց միջև։

2017թ. Փետրվարից ապրիլ ամիսներին` Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի հայտադիմումների ընդունման տասնմեկերորդ փուլում, մենք ստացել ենք ընդհանուր առմամբ 93 հայտ` երկու երկրներից: Մենք շատ ուրախ ենք հայտարարել, որ այս փուլում Հրանտ Դինք հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհի տեսքով իր աջակցությունը կտրամադրի 50 անհատի` 15-ը Հայաստանից, 35-ը՝ Թուրքիայից, ովքեր այցելելու են հարևան երկիր հատուկ նպատակի և ծրագրի շրջանակներում:
Գրական թարգմանիչների «Հա՛հ» մեկշաբաթյա սեմինար Դիլիջանում
«Հա՛հ» մեկշաբաթյա սեմինարը տեղի կունենա սույն թվականի հունիսի 1-7-ը Դիլիջանում (Հայաստան)։ Սեմինարը կընդգրկի գրական թարգմանիչների մասնագիտական դասընթաց, գործնական պարապմունքներ և ստեղծագործական քննարկումներ։ Թարգմանիչները համատեղ աշխատելու հնարավորություն կունենան սեմինարը վարող երեք հրավիրյալ փորձառու մասնագետների, ինչպես նաև ժամանակակից թուրք գրող Բիրգյուլ Օղուզի հետ։ Սեմինարի ընթացքում մասնակից թարգմանիչներին կփոխանցվեն գրական թարգմանությանն առնչվող տեսական գիտելիքներ, և գործնականում ալևելահայերեն կթարգմանվի «Հա՛հ» պատմվածաշար-վիպակը։
Մենք աշխատում ենք ամուր կապեր և արդյունավետ համագործակցություն ստեղծել

Արփինե Ալեքսանյանը և Սոնա Բալոյանը՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ «Մատենադարանից», ստացել են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Ստամբուլ այցելելու և Հայ Պատրիարքարանի, հայկական դպրոցների, հիմնադրամների և հրատարակչությունների հետ հայ մշակույթի պահպանման ոլորտում համագործակցության շուրջ հանդիպումներ իրականացնելու համար։

Հայաստան-Թուրքիա անդրադարձներ
ՅավաշԿամաց, Կոչաելի, 2014 թ.-ի օգոստոսի 11-ից 17-ը:
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրն իրականացնող կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։ Նախաձեռնությունը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: