Եվրոպական միության նախաձեռնություն
Փուլ 1
Փուլ 2
Փուլ 2+
Փուլ 3
Ծրագիր » Ծրագրի մասին
Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 1-ին փուլ
19.05.2014
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Կայունության գործիքի» շրջանակներում:

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև հավասարակշռված տեղեկատվություն ապահովելու միջոցով։

Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։

Ծրագիրը մեկնարկում է 2014 թ.-ի հունվարին, տևողությունն է տասնութ ամիս, ընդհանուր բյուջեն` երկու միլիոն Եվրո։

Ծրագրի շրջանակներում կիրականացվեն հասարակությունների միջև փոխըմբռման մթնոլորտը բարելավող գործողություններ լրատվամիջոցների աջակցության, հեռուստատեսային թոք-շոուների կազմակերպման, հանրային լրագրության միջոցով։ Ծրագիրը նախատեսում է նաև արտագնա քննարկումներ, երիտասարդների համար կրթական միջոցառումներ, ճարտարապետների, արվեստի և գործարար ոլորտների ներկայացուցիչների փոխայցելություններ, երկխոսություն և համագործակցություն խթանելու համար տրամադրվող նպատակային աջակցություն, գործարար և տնտեսական համագործակցության հեռանկարների հետազոտություն, հանրաճանաչ մարդկանց կողմից անցյալի քննարկումներ, ինչպես նաև` նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչների կողմից մտքերի և կարծիքների փոխանակումներ։

Ծրագրի անկյունաքարերից մեկը ներգրավվածությունն է, այն է` երկխոսության գործընթացում ներգրավել և աջակցել նոր դերակատարներին: Այս նպատակով կոնսորցիումը ստեղծել է դրամաշնորհային աջակցության ծրագիր, որի շրջանակներում անհատներն ու կազմակերպությունները (բացի կոնսորցիումի անդամ-կազմակերպություններից) հնարավորություն կունենան առաջարկելու և իրականացնելու իրենց սեփական գաղափարները դրամաշնորհային աջակցության միջոցով` այդ կերպ նպաստելով Ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և համատեղ վերջնարդյունքների ազդեցության բազմապատկմանը:

Ծրագրի արդյունքները պարբերաբար կներկայացվեն հանրությանը եռալեզու կայքի միջոցով, որը նաև համատեղ հարթակ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների անցյալ, ներկա և ապագա զարգացումներն արձանագրելու համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել [email protected] հասցեին:

Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումը հայտարարում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի մեկնարկը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Կայունության գործիք» ծրագրի շրջանակներում։

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև անկողմնակալ  տեղեկատվություն ապահովելու միջոցով։


Ծրագիրը մեկնարկել է 2014 թ.-ի հունվարին, տևողությունն է տասնութ ամիս, ընդհանուր բյուջեն` երկու միլիոն Եվրո։

Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամըՀանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։

Ծրագրի շրջանակներում կիրականացվեն հասարակությունների միջև փոխըմբռման մթնոլորտը բարելավող գործողություններ լրատվամիջոցների աջակցության, հեռուստատեսային թոք-շոուների կազմակերպման, հանրային լրագրության միջոցով։ Ծրագիրը նախատեսում է նաև արտագնա քննարկումներ, երիտասարդների համար կրթական միջոցառումներ, ճարտարապետների, արվեստի և գործարար ոլորտների ներկայացուցիչների փոխայցելություններ, երկխոսություն և համագործակցություն խթանելու համար տրամադրվող նպատակային աջակցություն, գործարար և տնտեսական համագործակցության հեռանկարների հետազոտություն,  հանրաճանաչ մարդկանց կողմից անցյալի քննարկումներ, ինչպես նաև` նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչների կողմից մտքերի և կարծիքների փոխանակումներ։

Ծրագրի շրջանակներում անհատները և կազմակերպությունները հնարավորություն կունենան առաջարկելու և իրականացնելու իրենց սեփական գաղափարները դրամաշնորհային աջակցության միջոցով:  Դրամաշնորհների մրցույթը կհայտարարվի 2014թ. ապրիլ ամսվա ընթացքում:

Ծրագրի արդյունքները պարբերաբար կներկայացվեն հանրությանը եռալեզու կայքի միջոցով,  որը նաև համատեղ հարթակ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների անցյալ, ներկա և ապագա զարգացումներն արձանագրելու համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել.
[email protected]

Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ

 «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ» ծրագիրն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Կայունության և խաղաղության ամրապնդման գործիքի» շրջանակներում: Ծրագրի երկրորդ փուլը հիմնված է 2014-2015թթ. իրականացված առաջին փուլի արդյունքների վրա:


Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ նպաստելու տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև ժողովրդավարական բազմակարծությանը: Այս նպատակին հասնելու համար նախատեսվում է իրականացնել տնտեսական, մշակութային, կրթական և հանրային իրազեկման տարաբնույթ գործողություններ` ամրապնդելով հասարակության տարբեր խմբերի միջև տեղեկատվական հոսքերը, հաղորդակցությունը և կապերի հաստատումը։


Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։

Ծրագիրը մեկնարկել է 2016 թ.-ի ապրիլին, տևողությունն է տասնվեց ամիս, ընդհանուր բյուջեն` մեկ ու կես միլիոն եվրո։ 


Ծրագրի շրջանակներում նախատեսվող գործողությունները կիրականացվեն տարբեր ոլորտներում` գործարարության, քաղաքականության մշակման, մշակույթի, կրթության, մեդիայի և երիտասարդության ասպարեզներում: Ծրագիրը կտրամադրի ճանապարհորդական և կրթաթոշակների հնարավորություն հասարակության տարբեր խմբերի համար: Կիրականացվեն զանազան գործողություններ՝ այդ թվում. սեմինարներ և դասընթացներ երիտասարդների համար, ճարտարապետների և ձեռնարկատերերի փոխայցելություններ, գործարար և տնտեսական հնարավորությունների հետազոտություն, մեդիա հետազոտություն, ծրագրեր ուղղված գյուղատնտեսական գործարարության, երիտասարդության և համայնքային զարգացման խթանմանը, ինչպես նաև քաղաքականության մշակմանը: 


Ծրագրի կարևորագույն բաղադրիչն է համընդգրկունությունը, այն է` երկխոսության գործընթացում նոր դերակատարների ներգրավումը: Այս նպատակով կոնսորցիումը կշարունակի դրամաշնորհային աջակցության ծրագրային մասը՝, որի շրջանակներում անհատներն ու կազմակերպությունները (բացի կոնսորցիումի անդամ-կազմակերպություններից) հնարավորություն կունենան առաջարկելու և իրականացնելու իրենց գաղափարները` այդ կերպ նպաստելով ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և ակնկալվող արդյունքների բազմապատկմանը: 


Ծրագրի արդյունքները պարբերաբար կներկայացվեն հանրությանը եռալեզու կայքի միջոցով, որը նաև համատեղ հարթակ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների անցյալ, ներկա և ապագա զարգացումներն արձանագրելու համար։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել [email protected] հասցեով:

Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ փուլ 2+
Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ 3-րդ փուլ

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ 3-րդ փուլ» ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Թուրքիայի ութ քաղաքացիական հասարակության կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից։ Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Սիվիլիթաս հիմնադրամըՀանրային լրագրության ակումբըՏարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու ՔյուլթյուրըԹուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ)Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։

Ծրագիրը Եվրոպական միության կողմից նախկինում աջակցություն ստացած ծրագրերի՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 1-ին փուլ»  և «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ» տրամաբանական շարունակությունն է, որն իրականացվել է նույն կոնսորցիումի կողմից 2014-2015 և 2016-2018-ին, այսպիսով, այն կլրացնի կոնսորցիումի նախկինում ծավալած գործունեությանը։

Ծրագրի ընդհանուր նպատակն է պարարտ հող նախապատրաստել ընդարձակ քաղաքական զարգացումների և լայնածավալ միջամտությունների համար, որոնք կնպաստեն Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանն և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը:

Ծրագիրը սկսվել է 2019-ի սեպտեմբերին և կտևի երկու տարի։

Ծրագրի նպատակն է՝

  • ընդլայնել այն մարդկանց շարքերը, որոնք կաջակցեն Հայաստան-Թուրքիա երկխոսությանը և կարգավորմանը՝ հիմնվելով գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցության վրա և երկխոսության գործընթացին նոր դերակատարներ ներգրավվելու միջոցով.
  • ուսումնասիրել և քարտեզագրել Հայաստան-Թուրքիա կարգավորմանը նպաստող բազմակողմանի գործողություները՝ Հայաստանում և Թուրքիայում պետական և ոչ պետական շահառուների, ինչպես նաև միջազգային դերակատարների արդյունավետ ներգրավվածության միջոցով։

Կոնսորցիումի անդամներն իրենց նպատակին հասնելու համար կիրականացնեն մի շարք փոքր կամ միջին չափի գործողություններ՝ թիրախավորելով հասարակության տարբեր շերտերին և բազմազան շահառուներին։ Կոնսորցիումը կհեշտացնի Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև փոխգործակցությունն ու երկխոսությունը, որը կհիմնվի «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 1-ին փուլ» և «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ» ծրագրերի շահառուների միջև ձևավորված հարաբերություների վրա, ինչպես նաև նոր դերակատարներ կներգրավի քաղաքացիական հասարակության, կանանց, երիտասարդական խմբերից կամ կազմակերպություններից, քաղաքական, կառավարական կառույցներից և գործարար համայնքից։

Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր