Եվրոպական միության նախաձեռնություն
Օգտագործման պայմաններ

Սույն կայքի բովանդակությունը ստեղծվում և տնօրինվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրն իրականացնող Կոնսորցիումի անդամ կազմակերպությունների կողմից: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Սիվիլիթաս հիմնադրամի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի,  Հանրային լրագրության ակումբի և Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի կողմից Հայաստանում, և Անադոլու Քյուլթյուրի, Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի և Հրանտ Դինք հիմնադրամի կողմից Թուրքիայում։

 

Այցելելով այս կայքը, Դուք համաձայնվում եք ենթարկվել սույն «օգտագործման պայմաններին», կիրառելի բոլոր օրենքներին և նորմերին, և համաձայվում եք որ Դուք պատասխանատու եք Ձեր տեղական օրենքների հետ դրանց համապատասխանության համար: Եթե Դուք համաձայն չեք այս դրույթներից որևէ մեկի հետ, ապա Ձեր մուտքը սույն կայք և դրա կիրառումը արգելված է: Կայքում պարունակվող նյութերը` ներառյալ լրատվական, տեսավերլուծական նյութերը և հարցազրույցները, պահպանվում են համապատասխան հեղինակային իրավունքներով:

 

Մենք խրախուսում ենք կայքի հրապարակումների վերահրապարակումն ու տարածումը՝ միաժամանակ պահանջելով օգտագործման հետևյալ կանոնների պահպանումը.

  • Մեր հրապարակումներն օգտագործելիս աղբյուրի՝ www.armenia-turkey.net կայքի վկայակոչումը պարտադիր է, իսկ ինտերնետային մեդիայի դեպքում վկայակոչումը պետք է ակտիվ հղում պարունակի:
  • www.armenia-turkey.net կայքի նյութերի վաճառքը կտրականապես արգելվում է:
  • www.armenia-turkey.net կայքը չի վերահսկում իր պարունակած հղումներով բացվող այլ կայքերը և պատասխանատվություն չի կրում դրանց բովանդակության համար: www.armenia-turkey.net կայքում նման հղումների առկայությունը www.armenia-turkey.net-ի կողմից երաշխիքներ չի ենթադրում, և օգտագործողն ինքն է պատասխանատվություն կրում նման կայքերից օգտվելու հետ կապված հնարավոր վտանգների համար:
  • www.armenia-turkey.net կայքի որևէ մաս որևէ կերպ չի կարող վերահրապարակվել, վերաթողարկվել, ներբեռնվել կամ տարածվել առանց վերը նշված պատշաճ հղման: Սույն Օգտագործման կանոնների խախտմամբ կայքի բովանդակության օգտագործումը Կոնսորցիումի անդամների բացառիկ իրավունքների խախտում է և պատժվում է համապատասխան երկրների օրենսդրություններով:
Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր