Եվրոպական միության նախաձեռնություն
Ծրագիր » Նախագծեր
Հասկանալով Թուրքիան
Հայաստան | Սիվիլիթաս հիմնադրամ
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի մեկնարկից ի վեր Թուրքիայում և Թուրքիայի շուրջ իրադրության էական փոփոխություններ սկսեցին արձանագրվել:

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի մեկնարկից ի վեր Թուրքիայում և Թուրքիայի շուրջ իրադրության էական փոփոխություններ սկսեցին արձանագրվել: Վերջին ամիսների և հատկապես օրերի ընթացքում այդ փոփոխություններն ավելի արագընթաց ու ավելի անկանխատեսելի են դարձել՝ խորացնելով անհանդուրժողականությունը: Արդյունքում, Թուրքիայում իրավիճակի ընկալմանն ուղղված ջանքերը էլ ավելի կարևոր են դարձել:

Ներկայում ակնդետ է մի նոր իրողություն. եթե հայերի համար հայ-թուրքական հարաբերությունները խիստ կարևոր են, ապա նույնը չի կարելի ասել Թուրքիայի մասին, ինչի վկայությունն այս երկրում քաղաքական վերջին զարգացումներն են: Հայերի համար շատ կարևոր է հասկանալ այդ տարբերությունը՝ ավելի լավ ծրագրելու և իրականացնելու շփումները թուրքական կողմի գործընկերների հետ:

Իրականացվող գործողությունների շրջանակում կպատրաստվեն տեսանյութեր, որոնք կներկայացնեն, թե ինչ է կատարվում Թուրքիայում, և ցույց կտան, թե ինչպես կարելի է առաջ շարժվել փոխադարձ հարաբերություններում: Կարևոր է նաև, որ երկկողմ խնդիրների շուրջ Թուրքիայում առկա դիսկուրսը հասանելի լինի ավելի լայն լսարանի, այդ թվում՝ Հայաստանում, որպեսզի կոտրվեն կարծրատիպերը:

Ծրագրի շրջանակում կպատրաստվեն հարցազրույցներ և շաբաթական ամփոփիչ տեսանյութեր, որոնք Հայաստանում կտարածվեն Սիվիլիթաս հիմնադրամի CivilNet.am լրատվական կայքի միջոցով: Բովանդակային, խմբագրական մասով CivilNet.am-ը կհամագործակցի Ստամբուլում հրատարակվող «Ակօս» թերթի հետ: Ժամանակ առ ժամանակ Հայաստանին առնչվող որոշ նյութեր թուրքերենով կառաջարկվեն «Ակօս»-ին կամ թուրքական այլ լրատվամիջոցների:

Related Materials
Օրացույց
Դեկտեմբեր
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր