Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Բացառիկ հնարավորություն Հայաստանի ՏՀՏ ոլորտի տաղանդավոր սթարթափերի համար. Startup Istanbul
21.07.2016
Թուրքիա | Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ

Ի՞նչ

Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող 10 սթարթափ բացառիկ հնարավորություն կունենա մասնակցելու 2016 թ. հոկտեմբերի 6-10-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունենալիք «Start-up Istanbul» հեղինակավոր ֆորումին:

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին II» ծրագրի շրջանակներում  Հանրային լրագրության ակումբը եւ ՏԵՊԱՎ հիմնադրամը կընտրեն Հայաստանի ՏՀՏ ոլորտի 10 սթարթափերի մեկական ներկայացուցիչ, որոնց հնարավորություն կտրվի ի թիվս այլ երկրների շուրջ 500 սթարթափերի, 500 ներդրողների, 4000 մասնակիցների և 50 բանախոսների՝ մասնակցել «Start-up Istanbul» հեղինակավոր միջոցառման բոլոր փուլերին, այդ թվում՝

 

-         Երկօրյա մենթորության դասընթացին

-         Startup Challenge–ի մասնակցության հարցազրույցին,

-         Ընտրվելու դեպքում՝ Startup Challenge-ին

-         Միջոցառման շրջանակներում ընթացող Սթարթափերի ցուցահանդեսին՝ առանձին տաղավարում ներկայացնելով սեփական ընկերությունը և Հայաստանի ՏՀՏ Էկոհամակարգը:

-         «Start-up Istanbul» ամենամյա համաժոողվին:

Տարածաշրջանային այս միջոցառումը վենչուրային եւ հրեշտակ ներդրողների, փորձառու մասնագետների ու մենթորների հետ հաղորդակցվելու եւ սեփական սթարթափը ներկայացնելու եզակի հնարավորություն է ընձեռում հայաստանյան նորաստեղծ ՏՀՏ ընկերություններին:

 

Ի՞նչ է «Start-up Istanbul»-ը

Տարածաշրջանում առաջատարը համարվող այս ֆորումը Մերձավոր Արևելքի, Արևմտյան Ասիայի, Արևելյան Եվրոպայի և Միացյալ Նահանգների «հրեշտակ»  ներդրողների, ձեռնարկատերերի, վենչուրային կապիտալիստների և առաջատար սթարթափերի մասնակցությամբ տեղի ունեցող բացառիկ հավաք  է, որտեղ տարածաշրջանի տարբեր երկրների սթարթափեր հնարավորություն են ունենում ներկայացնել իրենց նորարարական բիզնես գաղափարները, դրանց իրականացման վերաբերյալ տարբեր միջազգային փորձագետներից ստանալ խորհուրդներ և ներդրողների հետ հաստատել գործարար կապեր:  

 

Ինչու՞մասնակցել «Start-up Istanbul»-ին

 

-         Մասնակցություն հոկտեմբերի 6-7-ը կայանալիք երկօրյա մենթորության դասընթացին՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի լավագույն մենթորների ներգրավվածությամբ

-         Մասնակցություն Սթարթափերի ցուցահանդեսին՝ առանձին տաղավարում ներկայացնելով սեփական ընկերությունը և Հայաստանի ՏՀՏ էկոհամակարգը

-         Հնարավորություն մասնակցելու «Startup Challenge» մրցույթին

-         Ներդրողներին սթարթափ գաղափարները ներկայացնելու (pitching) հնարավորություն՝ մենթորների կողմից ընտրվելու դեպքում

-         Ներդրողների կողմից լավագույն 15-ի ցանկում ընդգրկվելու դեպքում՝ սթարթափ գաղափարները ներկայացնելու (pitching) հնարավորություն Startup Istanbul համաժողովի ընթացքում:

-         Բացառիկ հնարավորություն՝ կապեր հաստատելու Մերձավոր Արևելքի, Արևմտյան Ասիայի, Արևելյան Եվրոպայի և Միացյալ Նահանգների «հրեշտակ»  ներդրողների, ձեռնարկատերերի, վենչուրային կապիտալիստների հետ:

-         Նախքան Ստամբուլ մեկնելը Հանրային լրագրության ակումբն ընտրված սթարթափերի ներկայացուցիչների համար կկազմակերպի առանձին դասընթաց, որի շրջանակներում ոլորտի հեղինակավոր փորձագետների օգնությամբ մասնակիցները կնախապատրաստվեն միջոցառմանը և ձեռք կբերեն իրենց գաղափարները ներկայացնելու, նոր կապեր ստեղծելու և այլ հմտություններ:

 

Ովքե՞ր կարող են դիմել

Հայկական բոլոր սթարթափերը, որոնք

-         Ընդգծված հաջողության են հասել առնվազն մեկ կամ մի քանի նորարար գաղափարներ իրագործելու մեջ

-         Ունեն գործող պրոդուկտ / նախատիպ

-         Գործունեություն են ծավալում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում

-         Սթարթափը ներկայացնող մասնակիցը գերազանց գիտի անգլերեն

 

Ֆինանսական ծախսերը

Ընտրված մասնակիցների ճանապարհածախսը, կեցությունը և սնունդը կհոգա Հանրային լրագրության ակումբը:

Ընտրված մասնակիցները պարտավոր են նախապատրաստել Սթարթափերի ցուցահանդեսում իրենց տաղավարի համար  համապատասխան  գովազդային ու իրազեկման նյութեր եւ հոգալ դրանց  ծախսերը: 

 

Ինչպե՞ս դիմել

«Start-up Istanbul» տարածաշրջանային ֆորումին պետք է դիմել՝ ուղարկելով դիմում հայտը մինչև 2016 թ. օգոստոսի 21-ը ներառյալ:

Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք կապվել ՀԼԱ ղեկավար Սեդա Մուրադյանի հետ (էլ. հասցե` [email protected], հեռ.՝ +374 99 75 58 98):

Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր