Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում ներկայացվել է Եվրոպական Միության «Կայունության գործիք» ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է Հայաստանի եւ Թուրքիայի 8 հասարակական կազմակերպություններից կազմված կոնսորցիումը:
Նախաձեռնողները համոզված են, որ իրականացվող միջոցառումները կարող են նպաստել փակ սահմանների բացմանը, տնտեսական ու գործնական կապերի ընդլայնմանը, մշակութային եւ կրթական մի շարք ծրագրերի խթանմանը: Ծրագրի մաս են կազմում փորձի փոխանակման դասընթացները, ձեռներեցների, լրագրողների, ճարտարապետների, նկարիչների եւ արվեստի այլ ներկայացուցիչների շփումները եւ փոխադարձ այցելությունները: Հոդվածի ամբողջական տարբերակն այստեղ: