ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագիծը գործարկվել է Հրանտ Դինք հիմնադրամի կողմից 2014թ.-ին՝ ելնելով երկու հարևան երկրների մասնագետների միջև միջսահմանային ուղղակի կապերն ավելացնելու և համագործակցությունը խթանելու իր տեսլականից՝ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին ծրագրի շրջանակներում:
Փորձի փոխանակման նախագիծը մասնավորապես նպատակ է հետապնդում միջսահմանային ուսուցման հնարավորություններ տրամադրելու այնպիսի ոլորտների շրջանակներում, որտեղ նկատվում է փորձի փոխանակման և կայուն համագործակցության կարիք, այդ թվում գիտության, քաղաքացիական հասարակության, մեդիայի, մշակույթի և արվեստի, իրավագիտության և թարգմանչական գործի ոլորտներում:
Փորձի փոխանակման նախագիծը հայ և թուրք մասնագետներին հնարավորություն է տալիս չորսից վեց ամիսների ընթացքում ապրել և հստակ ծրագրի շրջանակներում գործունեություն ծավալել հարևան երկրի կոնկրետ հյուրընկալող կազմակերպություններում։
Փորձի փոխանակման հնարավորություններից օգտվելու համար 3-րդ փուլի շրջանակներում 2016թ․-ի նոյեմբերին հայտարարվել է բաց մրցույթ, որի արդյունքում ստացվել է ընդհանուր առմամբ 14 հայտ՝ 8-ը Թուրքիայից և 6-ը Հայաստանից։
Ընտրության գործընթացնում, ելնելով Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագիծի կանոնակարգից, ստացված հայտերը տրամադրվել են համապատասխան հյուրընկալող կազմակերպություններին և անկախ ընտրող հանձնաժաղովին։ Փորձի փոխանակման մասնագետները ընտրվել են համաձայն Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի կանոնակարգում առկա ընտրության չափանիշների և առաջնայնությունների։
Ընտրության գործընթացի արդյունքում մենք ուրախ ենք հայտարարելու, որ երկու երկրներից ընդհանուրառմամբ 6 մասնագետ իրենց փոխանակման նախագծերն են իրականացնելու հարևան երկրում՝ 2017թ․-ի փետրվարից 2017թ․-ի հունիսն ընկած ժամանակահատվածում։
ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ
Բանու Փեքոլ |
Եվրասիա միջազգային համալսարան |
Մեհմեթ Քարասու |
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամ |
Ջանսու Յեթիշգին |
Ուրբան կայուն զարգացման հիմնադրամ |
Ռեզզան Ալագյոզ |
Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն |
Գևորգ Գալտակյան |
Ստամբուլի Շեհիր համալսարան |
Կարեն Թովմասյան |
A&B Քըմյունիքեյշնս |
2014-2015 թթ.-ին իր 1-ին փուլի շրջանակներում Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագիծը սատարել է 12 մասնագետի Հայաստանից և 6 մասնագետի Թուրքիայից, որոնք իրենց գործունեությունը ծավալել են Ստամբուլում, Երևանում և Գյումրիում։ Մասնագետների և նրանց հյուրընկալող կազմակերպությունների փորձի և ձեռքբերումների մասին ավելին տեղեկանալու համար՝ հետևեք Սահմաններից վեր հրապարակման հղմանը:
Փորձի փոխանակման նախագծի՝ 2016թ.-ի հուլիսին հայտարարված 2-րդ փուլի արդյունքում ընտրվել է 9 մասնագետ, որոնք հարևան երկրում իրենց գործունեությունը սկսել են ծավալել 2016թ.-ի նոյեմբերից և այն շարունակելու են մինչև 2017թ.-ի հունիսը:
Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի ընթացքում մասնակիցների տպավորություններն ու պատմությունները կկիսվեն հանրության հետ Հայաստան-Թուրքիա Սահմաններից վեր նախագծի կայքի միջոցով:
Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի ընտրող հանձնաժողով՝
Իբրահիմ Բեթիլ
Սեմա Կըլըչեր
Զառա Լավչյան
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |