Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
ԱՄՆ-Գերմանիա-Թուրքիա-Հայաստան. ներդրողների հանդիպում Երեւանում
02.05.2017
Հայաստան | Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ
Նպատակ ունենալով Հայաստանում եւ Թուրքիայում խթանել հրեշտակ-ներդրողների ցանց ստեղծելու գաղափարը եւ ներկայացնել ներդրողների ցանցերի տարբեր ձեւաչափերն ու միջազգային լավագույն փորձը, Հանրային լրագրության ակումբը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը, Սիլիկոնյան հովտում գործող աշխարհի առաջին ներդրումային աքսելերատոր «Էնջել լաբս»-ի հետ համագործակցությամբ, Երևանում առաջին անգամ 2017թ.-իմայիսի 2-ին կանցկացնեն Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպում:

Միջոցառման հյուրերի թվում են Գերմանիայի եւ Թուրքիայի ճանաչված ու հեղինակավոր ներդրումային ընկերությունների, ՏՀՏ եւ բիզնես ոլորտների, ինչպես նաեւ «Էնջել լաբս»-ի  ներկայացուցիչներ:

 

Միջազգային փորձի ներդրման և հարաբերությունների հաստատման նպատակով իրենց փորձը հայաստանյան գործընկերների հետ  կկիսեն  Սիլիկոնյան հովտում տեղակայված «Էնջել լաբս»-ի տնօրեն Թուգչե Էրգյուլը, գերմանական «NFQ Capital»-ի  հիմնադիր գործընկեր Հարալդ Բրաունսթայնը, Բեռլինում տեղակայաված «Delivery hero» կազմակերպությունից Ալանա Թունգը, ինչպես նաև` Ֆրանկֆուրտում գործող «HR Ventures»-ի ներդրումների գծով ղեկավար Էրթան Ջանը:

 

Վերջիններս նաեւ հետաքրքրված են բացահայտել Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները եւ մասնավորապես ՏՀՏ ոլորտի զարգացումները:

 

Միջոցառման շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ՏՀՏ ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների ներգրավմամբ տեղի կունենա քննարկում՝ նվիրված երկու երկրների ՏՀՏ ոլորտներում ներդրումային հեռանկարներին և սթարթափ էկոհամակարգերին:  

 

Հանդիպման մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ ներդրումային ցանցեր ստեղծելու սկզբունքներին, հրեշտակ ներդրող դառնալու հիմունքներին, եվրոպայում եւ ԱՄՆ-ում գործող իրավական բարենպաստ պայմաններին:

 

Իր տեսակով բացառիկ այս միջոցառումը միտված է նպաստել Հայաստանում  ներդրումային էկոհամակարգի զարգացմանը, ձեռներեցների եւ հրեշտակ ներդրողների միջեւ կապերի ստեղծմանը, ինչպես նաեւ երկարաժամկետ եւ շահավետ երկկողմ հարաբերությունների ձեւավորմանը: 

 

Միջոցառման հյուրերից է նաեւ լրագրող Մոնթի Մանֆորդը, ով իր հայաստանյան այցի մասին նյութ է պատրաստելու հեղինակավոր «Ֆորբս» ամերիկյան ֆինանսատնտեսական ամսագրի համար:

 

Միջոցառման մասնակցությունը հրավերով է: Լրատվամիջոցների համար միջոցառումը բաց է: 


Ներդրողների հանդիպումը տեղի կունենա մայիսի 2-ին 10:00-18:00-ն Ռեդիսոն Բլյու հյուրանոցում (Ազատության պող., 2/2 շենք):

 

Մեդիա ներկայացուցիչները հարցազրույցներ անցկացնելու և հավելյալ տեղեկությունների համար կարող են դիմել ՀԼԱ հայ-թուրքական ծրագրերի համակարգող Գոհար Աքելյանին՝ հեռ. +37494515585, էլ.փոստ [email protected] կամ ՀԼԱ Մեդիա կենտրոն նախագծի խմբագիր-համակարգող Լիլիթ Առաքելյանին՝ հեռ. +37455190708, էլ.փոստ [email protected]՚:

 

Նախաձեռնությունն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի կողմից՝ որպես «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի բաղադրիչ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում:

 

 

 

Վայր
Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր