Եվրոպական միության նախաձեռնություն
A1plus.am: Հայաստանում փնտրվում են «հրեշտակ ներդրողներ» (տեսանյութ)
10.05.2017
«Հրեշտակ ներդրողներ» արտահայտությունը Հայաստանում առանձնապես տարածված չէ, սակայն ողջ աշխարհում գոյություն ունեն նման ցանցեր։ Դրանք այն մեծահարուստներն են, ովքեր զարգանալու ներուժ ունեցող սթարթափերին ֆինանսական միջոցներ են առաջարկում։ Դույգու Օկթեմը ներկայացուցիչն է Եվրոպական ներդրողների հիմնադրամի, որի նպատակը սթարթափերի հետ կապ հաստատելն ու նրանց համար ներդրողներ գտնելն է, մասնավորապես Թուրքիայում։

Դույգու Օկթեմը Երեւանում է Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպմանը մասնակցելու համար. «Ես լավատես եմ, հավատում եմ, որ նման ծրագրերը հնարավորություն կտան, որ հայ-թուրքական հարաբերություններում առկա սառույցը հալչի։ Ես դեռեւս ծանոթ չեմ Հայաստանի ուժեղ կողմերին, սակայն կարծում եմ, որ մեր երկրների հրեշտակ ներդրողները կարող են կապեր հաստատել եւ որոշակի ներդրումներ կատարել ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում, քանի որ թուրքական շուկան բաց է, մենք շահագրգռված ենք ընդունելու նաեւ հայկական սթարթափերին, ինչո՞ւ ոչ»։

Հոդվածի ամբողջական տարբերակն այստեղ:

Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր