Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Ամփոփելով «Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպումը»
15.05.2017
Հայաստան | Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ

2017թ.-ի մայիսի 1-3-ը Հայաստան ժամանեց ԱՄՆ-ից, Գերմանիայից և Թուրքիայից ներդրողների պատվիրակություն՝ մայիսի 2-ին իր ձևաչափով եզակի «Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպում» միջոցառմանը մասնակցելու նպատակով: 


Պատվիրակության անդամներն էին՝ Սիլիկոնյան հովտում տեղակայված «Էնջել լաբս»-ի տնօրեն Թուգչե Էրգյուլը, գերմանական «NFQ Capital»-ի  հիմնադիր գործընկեր Հարալդ Բրաունսթայնը, Բեռլինում տեղակայաված «Delivery hero» կազմակերպությունից Ալանա Թունգը, Ֆրանկֆուրտում գործող «HR Ventures»-ի ներդրումների գծով ղեկավար Էրթան Ջանը, Ստամբուլում գործող «Do Consultancy» ՍՊԸ-ի հիմնադիր Դույգու Օկթեմը, ինչպես նաև Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի քաղաքական վերլուծաբան Ջանսու Սարաջը:

 

Միջոցառումը լուսաբանելու և իր հայաստանյան այցի մասին լրագրողական նյութեր պատրաստելու նպատակով Հայաստան էր ժամանել նաև հեղինակավոր «Ֆորբս» ամերիկյան ֆինանսատնտեսական ամսագրի թղթակից Մոնթի Մանֆորդը:

 

Հանդիպման պաշտոնական մասը մեկնարկեց մայիսի 2-ին Ռեդիսոն Բլյու հյուրանոցում:

 

 

Բացման արարողություն

 

Միջոցառման բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան նախաձեռնության հեղինակներ ՀԼԱ նախագահ Սեդա Մուրադյանը, ՏԵՊԱՎ-ի ներկայացուցիչ Ջանսու Սարաջը և «Էնջել լաբս»-ի տնօրեն Թուգչե Էրգյուլը:

ՀԼԱ ղեկավար Սեդա Մուրադյանը նշեց. «Մեր նախաձեռնության նպատակն է աջակցել նրանց, ովքեր պատրաստակամ են զարգացնել սթարթափերի և ներդրումների էկոհամակարգը Հայաստանում՝ ստեղծելով հրեշտակ ներդրողների ցանց: Նմանատիպ ցանցերի հաջողված օրինակներ կան աշխարհում, և մեր նպատակն է խթանել Հայաստանում ներդրողների ցանցի ստեղծմանը և աջակցել երկու երկների ներդրողների համագործակցությանը, ինչպես նաև հնարավոր համատեղ ծրագրերի իրականացմանը»: 

Ներկաներին ողջույնի խոսք հղեց նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության ներկայացուցիչ Հոա-Բին Աճեմյանը՝ կոչ անելով տարածաշրջանում խաղաղ ապագայի հիմքեր կառուցել՝ փաստացի համերաշխության հաստատման ճանապարհով. «Դա հնարավոր է միայն, երբ մարդիկ տեսնում են հնարավորություններ, իսկ համատեղ ներդրումներ կատարելու հնարավորությունները երկու երկներում էլ շատ են»:

 

Հայաստանում ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ևս հանդես եկավ ողջույնի խոսքով՝ քաջալերելով նախաձեռնությունը. «Անկախ գործընթացի կամայականություններից՝ պետք է շարունակել աշխատել»:

 

Բացման արարողության պատվավոր հյուրերից էին` Հայաստանում Գերմանիայի դաշնային հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխթենբերգերը, Հայաստանում ԱՄՆ դեսպանության տնտեսական և առևտրային ներկայացուցիչ Ռաֆայել Սամբուն և այլք:

 

Այնուհետև

 

Ներդրումներով հետաքրքրված հայաստանյան գործարարները, ՏՀՏ եվ բիզնես ոլորտի ներկայացուցիչները միջոցառման ընթացքում ծանոթացան ներդրումային ցանցեր ստեղծելու սկզբունքներին, հրեշտակ ներդրող դառնալու հիմունքներին:


ՏԵՊԱՎ-իներկայացուցիչ Ջանսու Սարաջը ընդգծեց, որ 3 տարիների ընթացքում երկու երկրների միջև հաջողությամբ իրականացված փոխայցելությունների  արդյունքում իրենք հասկացան, որ ժամանակն է կենտրոնանալ էկոհամակարգի այլ շահառուների վրա և մշակել ծրագիր հրեշտակ ներդրողների համար:

«Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպում» միջոցառման բովանդակային հատվածը հասցեագրված էր հենց այդ նպատակի իրագործմանը.

 

Օրակարգային ելույթ-քննարկումներից էին՝ Դույգու Օկթեմի կողմից ներկայացված «Հրեշտակ ներդրողների էկոհամակարգը Թուրքիայում», Էրթան Ջանի անդրադարձը «Ներդրումներ սթարթափներում. ներդրողների ներքին խոհանոցը և գործարքի կառուցողական համակարգումը» թեմային, Հերալդ Բրաունշտայնը ներկաների ուշադրությունը հրավիրեց «Ինչպե՞ս կազմել սեփական ներդրումային հայտարարագիրը եւ իրականացնել նախաներդրումային համապարփակ վերլուծություն» թեմային առնչվող հարցերին, իսկ Ալանա Թունգը հանդես եկավ «Ինչպե՞ս խնայել ժամանակն ու միջոցները՝ որպես ներդրող: Ներդրումային պորտֆելի կառավարում» թեմայով զեկույցով:

 

Հանդիպման ընթացքում Հայաստանի ՏՀՏ ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների զեկույցների շնորհիվ արտերկրից ժամանած հյուրերն իրենց հերթին ծանոթացան Հայաստանում ներդրումային հնարավորություններին: Մասնավորապես՝ Մեթ Բարթելզյանը՝ ՎՕԼՕ ընկերության բիզնեսի զարգացման և համագործակցությունների գծով տնօրենը, հանդես եկավ «Ինչո՞ւ Հայաստան» ելույթով, իսկ Արամ Օրբելյանը՝ «Կոնցեռն Դիալոգ» ՓԲԸ-ի ավագ գործընկերը ներկայցրեց Հայաստանի ներդրումային դաշտի իրավական կարգավորումները:



Նույնը օրը ԱՄՆ-ից, Գերմանիայից և Թուրքիայից ժամանած ներդրողների մասնակցությամբ տեղի ունեցավ մեկ այլ միջոցառում՝ «ՀանդիպումՏՀՏոլորտիսթարթափներիհետ»:

Հայաստանյան սթարթափ ընկերություններին եզակի հնարավորություն տրվեց ներկայացնել իրենց գործունեությունը փորձառու հրեշտակ ներդրողներին, վերջիններիս ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, ստանալ ներդրումներ ներգրավելու և հաջող գործունեություն իրականացնելու վերաբերյալ հասցեագրված խորհուրդներ՝ կոնկրետ իրավիճակի վերաբերյալ, հաստատել կապեր:

Ներդրողների հետ բացառիկ այս հանդիպմանը ներկա գտնվեցին «Keid», «Hy Pictures», «Wandelion», «The Kirmizian Group», «Wi Media» և այլ սթարթափներից ներկայացուցիչներ:

 

«Hy Pictures» սթարթափի համահիմնադիր Ռուզաննա Բաղդասարյանը նշեց, որ հանդիպումը շատ արդյունավետ անցավ իր և իր գործընկերոջ համար. «Արժեքավոր խորհուրդներ ստանալուց բացի մեր գաղափարով հետաքրքրվեց ներդրողներից մեկը, և հնարավոր է հաստատվի հետագա համագործակցություն»:


Ճանաչողական այցեր և հադիպումներ

 

Արտերկրից ժամանած ներդրողները, հետաքրքրված լինելով Հայաստանում ներդրումներ անելու հնարավորությամբ, հիմնական միջոցառումից զատ մայիսի 1-3-ի ընթացքում ունեցան մի շարք հանդիպումներ հայաստանյան գործընկերների հետ, հանդիպեցին ընդհանուր առմամբ 13 հայկական սթարթափ թիմի՝ վերջիններիս ուղղորդելով իրենց գործունեությունում:

Ինչպես նաև մայիսի 3-ին հայաստանյան գործընկերների հետ մասնակցեցին գործնական ծանոթությունների հաստատման, գաղափարների փոխանակման և հնարավոր համագործակցության տեսլականի քննարկմանը նվիրված ոչ պաշտոնական երեկույթի:

 

Մայսի 3-ին Հայաստան ժամանած ներդրողների պատիրակությունը հյուրընկալվեց նաև Եվրամիության «Հայաստանում ներդրումների խթանման եւ ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» Թվինինգ ծրագրի արդյունքների ամփոփման արարողությանը՝ հնարավորություն ստանալով խորացնել իմացությունը ոլորտում հայաստանյան իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև հաստատել նոր կապեր:

 

Պատվիրակության եռօրյա այցելությունը դրական գնահատեց «Էնջել լաբս»-ի տնօրեն Թուգչե Էրգյուլը. «Սա լավ հնարավորություն է` սկսելու երկխոսություն երկու ժողովուրդների միջեւ, քանի որ վենչուրային կապիտալը, ինչպես նաեւ ձեռներեցությունը, գլոբալ լեզու է, որով խոսում են Սիլիկոնյան հովտից մինչեւ Բեռլին»:



Նախաձեռնություննիրականացրեց Հանրայինլրագրությանակումբը և Թուրքիայիտնտեսականքաղաքականությանհետազոտություններիհիմնադրամը՝որպես«Ձեռներեցներիփոխայցելություններ» նախագծիբաղադրիչ՝Եվրոպականմիությանկողմիցֆինանսավորվող«ԱջակցությունՀայաստան-Թուրքիակարգավորմանգործընթացին» ծրագրիերկրորդփուլիշրջանակներում:

 

Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր