ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը շարունակ ավելացնում է ուղղակի կապերը և խթանում համագործակցությունը երկու հարևան երկրների մարդկանց միջև։
2017թ. Փետրվարից ապրիլ ամիսներին` Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի հայտադիմումների ընդունման տասնմեկերորդ փուլում, մենք ստացել ենք ընդհանուր առմամբ 93 հայտ` երկու երկրներից: Մենք շատ ուրախ ենք հայտարարել, որ այս փուլում Հրանտ Դինք հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհի տեսքով իր աջակցությունը կտրամադրի 50 անհատի` 15-ը Հայաստանից, 35-ը՝ Թուրքիայից, ովքեր այցելելու են հարևան երկիր հատուկ նպատակի և ծրագրի շրջանակներում:
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի դրամաշնորհառուների փորձին ու տպավորություններին կարող եք ծանոթանալ Հայաստան-Թուրքիա Սահմաններից վեր կայքում:
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի 11-րդ փուլի դրամաշնորհառուներն են՝
Միյասե Փելին Թունչը և Ազիզ Քյուչյուկը՝ Ստամբուլից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի հեծանվորդների հետ միասին Հայաստանում հեծանվային արշավ անցկացնելու և հեծանվորդների ու համերաշխության բազմամշակութային ցանց ստեղծելու նպատակով Երևան այցելելու համար։
Մերվե Քեսքինը, Հյուսնու Իսլամ Սողութը, Սենա Սայլամը, Նուր Ջանշու Յարդըմջըն, Ահսեն Էրավջըն և Յավուզ Սելիմ Յալըընը՝ Ստամբուլից, ովքեր հանդիսանում են Բողազըչը համալսարանի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ուսանողական ֆորումի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և սիրիահայ կանանց ներկա դրությունը Հայաստանում վերլուծելու նպատակով «ԿԱԶԱ» հիմնադրամի, ՄԱԿ ՓԳՀ–ի և Կանանց ռեսուրսային կենտրոնի հետ հարցազրույցներ անցկացնելու համար։
Բեթյուլ Դյունդան՝ Ստամբուլից, ով բանաստեղծ/քննադատ է, Էմել Քայան՝ Ստամբուլից, ով Արևելյան Միջերկրական համալսարանի բանաստեղծ/գիտնական է, Ահմետ Գյոկչենուր Չելեբիօղլուն՝ Ստամբուլի անցանց գրական հանդեսի գլխավոր խմբագիր և խմբագրական խորհրդի անդամներ Սելահաթթին Յոլգիդենը և Էֆե Դույանը, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ այցելելու Երևան և մասնակցելու «Ինքնագիր» գրական հանդեսի կողմից կազմակերպվող պոեզիայի թարգմանության աշխատաժողովի, որը կհամախմբի հայ և թուրք բանաստեղծներին սեփական աշխատանքները թարգմանելու և միմյանց գրական ավանդույթներին ու ժամանակակից համատեքստին ծանոթանալու շուրջ։
Գիզեմ Կըյգըն, Իբրահիմ Օզվարըշը, Բաշակ Ինջեկարան, Ֆուլյա Քահվեջին և Չիղդեմ Ֆուրտունան՝ Ստամբուլից, ովքեր հանդիսանում են Kent ve Çocuk-ի (Քաղաք ու երեխաներ) համակարգողներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ այցելելու Երևան, որպեսզի հարցազրույցներ ու 3D նախատիպային քաղաքում երեխաների խաղային աշխատարան անցկացնեն «Հավաքված տարածքներ․ մանկության և հիշողության քաղաքներ» ծրագրի շրջանակներում։
Մերյեմ Յավուզը, Թայֆուր Այդընը, Ասլը Աքդաղը և Ֆըրաթ Ուրանը՝ Ստամբուլից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ իրենց «BORDER DISORDER» ֆիլմի հայաստանյան համապրոդյուսերի հետ հանդիպման և ֆիլմի ֆինանսական աջակցության ցանցեր փնտրելու նպատակով Երևան ու Եղեգնավան այցելելու համար։
Չաղլար Սոլակը, ով Մանիսայի Ջելալ Բայարի համալսարանի գիտաշխատող է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ այցելելու Երևան և Գյումրի, որտեղ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի աջակցությամբ կանցկացնի իր գիտական հետազոտությունը՝ միմյանց նկատմամբ երկու ժողովուրդների տածած վերաբերմունքի մասին։
Մյուգե Օլաջակը՝ Ստամբուլից, ով Atelier Muse-ի հիմնադիր տնօրենն է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ հետազոտություն անցկացնելու, արվեստի ու մշակութային կազմակերպությունների հետ համագործակցություն հաստատելու և Music of Armenia-ի կողմից կազմակերպվելիք առաջիկա համերգին նախապատրաստվելու նպատակով Երևան այցելելու համար։
Նեջիբ Վարանը՝ Ստամբուլից, ով SPoD-սոցիալական քաղաքականության, գենդերային ինքնության և սեռական կողմնորոշման հետազոտությունների ասոցիացիայի հոգեկան առողջության ոլորտի համակարգող ու հոգեբան է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և ԼԳԲՏԻ ու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայաստանյան կազմակերպությունների հետ կապեր հաստատելու և հետագա համագործակցության ու փորձի փոխանակման համար։
Թայլան Շանթ Դեմիրչիվին՝ Ստամբուլից, ով Դերսիմի հայոց միության գործադիր հանձնաժողովի անդամ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և 1915 թվականից հետո գաղթած դերսիմահայերի մասին բանավոր պատմությունների ուսումնասիրություն անցկացնելու, հայկական արխիվներ այցելելու և հայ հետազոտողների հետ հանդիպելու համար։
Վանուհի Մալխասյանը՝ Վանաձորից, Հասմիկ Թանգյանը և Սոնա Մանուկյանը՝ Երևանից, ովքեր հանդիսանում են «Բաարդիա» պարի և շարժման լաբորատորիայի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ այցելելու Անկարա, որպեսզի իրենց Ինչ կա–չկա (Inch ka-chka)/ Ne var ne yok պարային ներկայացմամբ մասնակցեն Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի ժամանակակից պարերի փառատոնին։
Ջիրան Դերյա Այգյուլ Օզթյուրքը, Սիբել Չաղլարը և Դենիզ Քարթալը՝ Ստամբուլից, ովքեր հանդիսանում են dünyalılar.org-ի խմբագիրներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և բնապահպանական սպորտային խմբերի ու ակտիվիստների հետ կապեր հաստատելու, Թուրքիայի իրենց օգտատերերին Հայաստանը սեփական փորձով և հարցազրույցների ու լուսանկարների միջոցով ներկայացնելու համար։
Մուսա Թոքմակը՝ Անկարայից, ով հանդիսանում է Polatlı Duatepe Eğitim, Kültür, Sanat ve Gençlik Derneği-ի համակարգող, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և «Էրազմուս +»-ի շրջանակներում երկու երկրներն ընդգրկող ծրագիր մշակելու նպատակով «Ստեղծագործ երիտասարդություն» և «ԼԱՄԵԿ» ՀԿ-ներում համագործակցային հանդիպումներ ունենալու համար։
Իռա Ոսկանյանը՝ Կապանից, Տաթևիկ Աբրահամյանը՝ Հրազդանից, Ելենա Սարգսյանը, Անահիտ Մելքոնյանը, Էդգար Սահակյանը, Նաիրա Նիկողոսյանը, Մարթա Ասատրյանը, Լուսինե Սարգսյանը, Լիլիթ Ազիզխանյանը և Լուսինե Փաշայանը՝ Երևանից, ովքեր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչներ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ստամբուլի հայկական Բեզջյան վարժարանի ուսուցիչների և աշակերտների հետ հանդիպումներ ունենալու և այլ գիտակրթական և մշակութային կենտրոններ այցելելու համար։
Մուստաֆա Քարադաղը և Բույան Յաղմար Մեմիշօղուլարըն՝ Ստամբուլից, ովքեր հանդիսանում են Գեղարվեստի Միմար Սինան համալսարանի ուսանողներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ իրենց Duvar/Պատ ներկայացմամբ «Aré» կատարողական արվեստի փառատոնին մասնակցելու և հետագա համագործակցության համար արվեստի ոլորտում կապեր հաստատելու նպատակով Երևան այցելելու համար։
Օզան Մերթ Բալջըն, Համզա Չինարը և Այշե Քավասը՝ Իզմիրից, ովքեր ներկայացնում են TREX-EVS երիտասարդական ՀԿ-ն, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ այցելելու Երևան, որպեսզի նոր համագործակցություն հաստատելու և տեղական երիտասարդական միջոցառում կազմակերպելու նպատակով հանդիպեն իրենց գործընկեր «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի և այլ կազմակերպութունների հետ։
Հայկ Հակոբյանը և Մայրանուշ Դավթյանը՝ Երևանից, ովքեր մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստներ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ այցելելու Ստամբուլ, որպեսզի մասնակցեն SPoD ՀԿ-ի կողմից կազմակերպվող կրթական աշխատաժողովներին ու դասընթացներին և փոխանակվեն ԼԳԲՏՔԻ+ համայնքի հետ աշխատանքի փորձով։
Հայաստան–Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի ընտրող հանձնաժողովի անդամներ՝
Անահիտ Մինասյան
Տիգրան Ալթուն
Ֆերայ Սալման
Գայանե Մկրտչյան
Գյուլեսին Նեմուտլու
Նելլի Մինասյան
2016-2017թթ.-ին Հրանտ Դինք հիմնադրամը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհն իրականացնում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում Եվրոպական Միության ֆինանսական աջակցության շնորհիվ՝ Հայաստանում համագործակցելով Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (EPF) և Գյումրու «Երիտասարադական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ (YIC) հետ:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |