Եվրոպական միության նախաձեռնություն
Ծրագիր » Նախագծեր
Սիվիլիթաս հիմնադրամ
Հայաստան | Սիվիլիթաս հիմնադրամ
Սիվիլիթաս հիմնադրամը՝ իր ՍիվիլՆեթ մեդիա հարթակի միջոցով պատրաստում է ամենշաբաթյա ամփոփիչ տեսանյութեր Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրադարձությունների մասին, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեն Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։

Բացի լուրերի և իրադարձությունների ներկայացումից, այս ծրագրի շրջանակում ներկայացվում է նաև դրանց խորապատկերը, տրվում «ինչու» հարցի պատասխանը։ Ամենշաբաթյա այս ամփոփումը ՍիվիլՆեթի ամենաշատ դիտում ունեցող հաղորդումներից մեկն է, որը հետաքրքրում է ոչ միայն լայն լսարանին, այլև փորձագիտական հանրությանը և ակադեմիականներին։
ՍիվիլՆեթը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ավելի լայն կոնտեքստը ներկայացնելու համար կազմակերպում է նաև հարցազրույցներ հայ, թուրք, ինչպես նաև միջազգային գործիչների հետ։
Ծրագրի շրջանակում պատրաստվելու է նաև երեք ֆիլմ, որոնք առնչվելու են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին 1918-1921 թթ․։
Առաջին ֆիլմը կպատմի 1918 թ․ Բաթումի պայմանագրի մասին, երբ Թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը, և պատմության մեջ առաջին անգամ գծվեցին երկու երկրների միջև սահմանները։
Երկրորդ ֆիլմը կպատմի 1920-ի դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրի մասին, որով ավարտվեց հայ-թուրքական պատերազմը, երբ հայերն արդեն հարաբերությունների մեջ էին մտել նոր ձևավորվող քեմալական Թուրքիայի հետ։
Երրորդ ֆիլմը 1921 թ․ մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի մասին է, երբ հաստատվեցին հայ-թուրքական այն սահմանները, որոնք գոյություն ունեն մինչ օրս։
Նկարահանումներն իրականացվելու են Երևան, Գյումրի, Թբիլիսի, Բաթումի, Տրապիզոն և Ստամբուլ քաղաքներում, օգտագործվելու են արխիվային նյութեր, այդ շրջանի գործիչների հուշագրություններն ու մամուլը։
Այս երեք ֆիլմերը 1918-1921 թթ․ հայ-թուրքական հարաբերությունները ներկայացնելու են երկու երկրներում գործող պաշտոնական խոսույթներից ու գաղափարախոսություններից դուրս՝ առանց կարծրատիպերի և նախապաշարումների, ինչը կօգնի ավելի լավ հասկանալ պատմությունը և կնպաստի ներկայում ձևավորվող ընկալումների վրա։

Related Materials
Օրացույց
Դեկտեմբեր
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր