Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի 5-րդ շրջափուլը սպասում է ձեր հայտերին
Հայաստան, Թուրքիա | Հրանտ Դինք հիմնադրամ
Հրանտ Դինք հիմնադրամը, համագործակցելով Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ, մեկնարկում է Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի նոր շրջափուլ՝ նպատակ ունենալով խթանելու փորձի փոխանակումը երկու երկրների միջև։ 2020-2021 թվականներն ընդգրկող շրջափուլն իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության աջակցությամբ։

Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագիծը կաջակցի Հայաստանից և Թուրքիայից ընդհանուր թվով 8 մասնագետի՝ մեկ ամիս ժամկետով ապրելու և գործելու հարևան երկրի որևէ հյուրընկալող կազմակերպությունում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ գիտություն, քաղաքացիական հասարակություն, մեդիա, մշակույթ և արվեստ, իրավունք, առողջապահություն, տնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և մի շարք այլ ոլորտներ, որտեղ կա անհրաժեշտություն համագործակցելու: Ծրագրի իրականացման ժամկետներն են՝ 2020 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի հուլիսը: 51 կազմակերպություն Թուրքիայից և 30 կազմակերպություն Հայաստանից առաջարկում են իրենց ծրագրերը՝ դիմորդների համար:

 

Ցանկացած դիմորդ, ով ունի անհատական ծրագիր նշվածներից զատ, և կազմակերպությունը, որը ցանկանում է հյուրընկալել մասնագետի, կարող են առանձին կապ հաստատել Հրանտ Դինք հիմնադրամի հետ։ Հայտարարությունը բաց կլինի մինչև 8-րդ մասնագետի տեղը լրանալը։ Քանի որ գնահատման գործընթացը սկսվում է դիմումները ուղարկելուց անմիջապես հետո, խորհուրդ ենք տալիս դիմել հնարավորինս շուտ։ Ծրագրերի իրականացման ժամկետներն են՝ 2020 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի հուլիսը։

 

Host organisations from Turkey (in English).

 

Host organisations from Armenia (in English).

 

Խնդրում ենք ուշադիր ընթերցել Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի

 կանոնակարգը՝ նախքան դիմումին անցնելը։

 

 Անհրաժեշտ պայմաններ և պահանջվող փաստաթղթեր

 

  • Ծրագրին կարող է դիմել ցանկացած անձ, ով ունի Հայաստանի կամ Թուրքիայի քաղաքացիություն, կամ այս երկրներում օրինական կացություն
  • Ծրագրին դիմելու կարևոր նախապայման է անգլերենի վարժ իմացությունը
  • Պահանջվում է դիմումը լրացնել անգլերեն լեզվով
    • Պահանջվում է դիմումի համապատասխան բաժնում ներբեռնել թարմացված ինքնակենսագրական (CV), որը պետք է լինի առավելագույնը երկու էջ, և շարժառիթային նամակ, որը պետք է լինի առավելագույնը երեք էջի սահմաններում

 

Հետևեք հղմանը՝ դիմումը լրացնելու համար

 

  • Թեկնածուն կարող է նշել երեք նախընտրելի հյուրընկալող կազմակերպություն հարևան երկրից։ Հարկ է նշել, որ հերթականությունը պետք է նշվի ըստ նախապատվության (1-ին տեղում նշված կազմակերպությունը կդիտվի որպես 1-ին նախընտրած կազմակերպություն, և այդպես շարունակ)
  • Դիմումը ստանալուց և տեխնիկական գնահատումից հետո 10 օրվա ընթացքում դիմորդը կստանա էլեկտրոնային նամակ, և հնարավոր է լինի հավելյալ փաստաթղթեր (օրինակ՝ երաշխավորագիր) ներկայացնելու կարիք
  • Յուրաքանչյուր դիմումի վերջնական գնահատումը կիրականացվի Հիմնադրամի կողմից՝ 60 օրվա ընթացքում։

 

Ինչ ծախսեր է հոգում ծրագիրը

  • Ընտրված մասնագետը կստանա 1700 եվրո թոշակ մեկ ամսվա համար՝ կացության*, տեղական տրանսպորտի և առօրյա ծախսեր հոգալու համար
  • Ծրագիրը հոգում է մասնագետի միջազգային ճանապարհածախսը մեկնելու և հետադարձի համար, ինչպես նաև հյուրընկալող կազմակերպության գտնվելու վայր փոխադրվելու ճանապարհածախսը
  • Վիզայի և ճանապարհորդական-առողջական ապահովագրության ծախսերը
  • Լեզվի դասընթացի ծախսերը

 

*Մասնագետից պահանջվում է գտնել կացարան ինքնուրույն, սակայն անհրաժեշտության դեպքում ծրագրային թիմը կարող է աջակցել։

 

Ծրագրի մասին ավելին իմանալու և ձեր հարցերը մեզ ուղղելու համար, կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգողների հետ՝ [email protected] էլ հասցեով։

 

Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագիծը 2020-2021 թվականներին իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

 


Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր