ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Փորձի փոխանակման նախագծից օգտվելու են Հայաստանի և Թուրքիայի 18 մասնագետներ, ում հնարավորություն կտրվի ապրել և հստակ ծրագրի շրջանակներում գործունեություն ծավալել հարևան երկրի կոնկրետ հյուրընկալող կազմակերպություններում` 4-ից 8 ամիսների ընթացքում: Բացի թվարկված հյուրընկալող կազմակերպությունների կողմից առաջարկվող փորձի փոխանակման հնարավորություններից, դիմող մասնագետները նաև կարող են առաջարկել ծրագրերի իրենց գաղափարները:
Փորձի փոխանակման նախագիծը նպատակ ունի միջսահմանային ուսուցման հնարավորություններ տրամադրել այնպիսի ոլորտներում, որոնք ենթադրում են հետագա համատեղ փորձաքննություն և համագործակցություն, այդ թվում` գիտություն, քաղաքացիական հասարակություն, մեդիա, մշակույթ և արվեստ, լեզու/թարգմանչական գործ, իրավաբանություն և այլն:
Փորձի փոխանակման նախագծի և հյուրընկալող կազմակերպությունների ծրագրերի մասին տեղեկությունների համար սեղմեք այստեղ:
Ո՞վ կարող է դիմել`
• Գիտնականներ և անկախ հետազոտողներ
• Մարդու իրավունքների ակտիվիստներ, ֆեմինիստներ, ԼԳԲՏԻ ակտիվիստներ, բնապահպան ակտիվիստներ
• Լրագրողներ, թղթակիցներ, ֆոտոլրագրողներ
• Լուսանկարիչներ, արվեստագետներ, դիզայներներ, ճարտարապետներ
• Գրողներ, թարգմանիչներ
• Փորձագետներ՝ իրավունքի և հանրային կապերի ոլորտներում
• Ցանկացած անհատ, ով ցանկություն ունի առաջարկել սեփական նախագծի գաղափարը
Փորձի փոխանակման նախագիծը բաց է Հայաստանի կամ Թուրքիայի քաղաքացիների և Հայաստում կամ Թուրքիայում կեցության իրավունք ունեցող մարդկանց համար: Դիմորդները մինչև հուլիսի 20-ըպետք է լրացնեն դիմումի ձևն անգլերեն լեզվով՝ կից ներկայացնելով երկու երաշխավորագիր և իրենց ինքնակենսագրականը (CV-ն), և ուղարկեն դիմումը fellowship@hrantdink.orgհասցեով: Դիմումը լրացնելուց և ուղարկելուց առաջ խնդրում ենք կարդալ Փորձի փոխանակման նախագծի կանոնակարգը, որը ներառում է նպատակները և մասնակցության չափորոշիչները: Բոլոր դիմումները ստանալուց հետո Հրանտ Դինք հիմնադրամը դրանք կհամակարգի և կներկայացնի համապատասխան հյուրընկալող կազմակերպություններին: Այնուհետև հյուրընկալող կազմակերպությունները կորոշեն, թե դիմորդներից ում են տալիս նախապատվություն: Եվրոպական Միության աջակցության շնորհիվ սկսված Փորձի փոխանակման նախագիծը սահմանափակ բյուջե ունի և կարող է աջակցել միայն 18 մասնագետի: Այն դեպքում, եթե ավելի քան 18 մասնագետի տվյալները համընկնեն հյուրընկալող կազմակերպությունների պահանջների հետ, ընտրող հանձնաժողովը, որի կազմում են երեք անձ՝ Հայաստանից և Թուրքիայից, կկատարի 18 մասնակիցների վերջնական ընտրությունը: Ընտրող հանձնաժողովի անդամները կգործեն իրենց հնարավորությունների, փորձի եւ դատողությունների սահմաններում: Նրանց գնահատումը ոչ մի կերպ չի արտացոլում այն կազմակերպությունների հայացքները, որոնց հետ իրենք կապված են:
Հավելյալ տեղեկատվության և հարցերի համար դիմեք նախագծի համակարգողներ Զեյնեփ Սունգուրին կամ Անուշ Բաբաջանյանին՝ fellowship@hrantdink.org հասցեով:
Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի ընտրող հանձնաժողովի կազմում են՝
Արևիկ Սարիբեկյանը
Իբրահիմ Բեթիլը
Սեմա Կըլըչերը
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |