ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի» նախագծերի զարգացման աշխատաժողովը տեղի կունենա 2017-ի հուլիսի 10-ից 11-ը Երևանում` «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնին զուգահեռ:
Աշխատաժողովը ներառում է վերապատրաստման դասընթացներ, կինոնախագծերի ներկայացում և գործնական հանդիպումներ: Լավագույն նախագծին կշնորհվի 7,500 եվրոյի չափով դրամական պարգեւ:
Այս տարի կինոպլատֆորմին դիմել է 36 մասնակից Հայաստանից, Թուրքիայից և երկու կողմերի Սփյուռքից: Աշխատաժողովին մասնակցելու համար ընտրվել է 10 նախագիծ, հնգական յուրաքանչյուր կողմից։ Դրանք են՝
Armenian-Turkish Dictionary – ռեժիսոր/պրոդյուսեր Տիգրան Խզմալյան (Հայաստան)
BALYAN: BEHIND the CULTURAL HERITAGE- ռեժիսոր/ պրոդյուսեր Գարո Վռամ Բաբայան (Թուրքիա)
Bread and Tan – ռեժիսոր/պրոդյուսեր Գագիկ Ղազարյան (Հայաստան)
Cosi La Vita – ռեժիսոր Գուլիզ Սաղլամ, պրոդյուսեր Նագեհան Ուսքան (Թուրքիա)
Could I know you more - ռեժիսոր Արամայիս Մկրտչյան, պրոդյուսեր Կարապետ Հակոբյան (Ֆրանսիա/Հայաստան)
DJs of Peace – ռեժիսոր Արման Երիցյան, պրոդյուսեր Սեգ Կիրակոսյան (Հայաստան)
Dolma – ռեժիսոր/պրոդյուսեր Տառկան Կայնար (Թուրքիա)
Marc and Marc and Kiko – ռեժիսոր/պրոդյուսեր Նաիրա Մուրադյան (Հայաստան)
The Life of Madam X – ռեժիսոր Թուգչե Այդըն, համառեժիսոր Էլսա Գինու (Թուրքիա)
The Two Ordeals – ռեժիսոր Այշե Այբեն Ալթունչ, պրոդյուսեր Բյուլենթ Յարբաշը (Թուրքիա)
Երևանյան հանդիպման ժյուրիի անդամներն են վավերագրական ռեժիսոր Մելեք Ուլագայ Թայլանը, պրոդյուսեր Նադիր Օփերլին, պրոդյուսեր և ՀԹԿՊ-ի համակարգող (Թուրքիա) Չիդեմ Մաթերը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար և ՀԹԿՊ-ի համակարգող (Հայաստան), լրագրող և Հայաստանի կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիայի անդամ Նունե Հախվերդյանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը և «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական ծրագրերի պատասխանատու Գեղամ Մանուկյանը:
«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը» մեկնարկել է 2008 թվականին «Անադոլու Քյուլթուրի» և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համագործակցությամբ: ՀԹԿՊ-ն հարթակ է երկու երկրների կինոգործիչների համար, որը համագործակցելու և միասին ֆիլմեր ստեղծելու հնարավորություն է տալիս:
ՀԹԿՊ 2017 ԵրևանիաշխատաժողովըիրականացվումէԵվրոպականմիության աջակցությամբ, «ԱջակցությունՀայաստան-Թուրքիակարգավորմանգործընթացին» 2-րդծրագրիշրջանակներում։
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |