ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Համատեղ արտադրության աջակցության ֆոնդ
«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը» (ՀԹԿՊ) հրավիրում է Հայաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ երկու կողմերի Սփյուռքի ներկայացուցիչ կինոգործիչներին մասնակցելու կինոնախագծերի զարգացման աշխատաժողովին։
Ընդունվում են կարճամետրաժ եւ վավերագրական կինոնախագծերի հայտեր:
Աշխատաժողովը տեղի կունենա 2017-ի ապրիլի 10-ից 12-ը Ստամբուլում` Ստամբուլի 36-րդ միջազգային կինոփառատոնին զուգահեռ:
Աշխատաժողովը ներառում է վերապատրաստման դասընթացներ, կինոնախագծերի ներկայացում և գործնական հանդիպումներ: Աշխատաժողովին կներկայացվեն 10 ընտրված նախագիծ՝ հնգական յուրաքանչյուր կողմից։ Ընտրված մասնակիցներին կընձեռվի հնարավորություն իրենց հեղինակած նախագծերը ներկայացնելու միջազգային ժյուրիին:
Լավագույն նախագծին Եվրամիության կողմից կշնորհվի 7,500 եվրոյի չափով դրամական պարգեւ:
Հայցերի ընդունման վերջնաժամկետը 2017-ի մարտի 20-ն է:
ՀԹԿՊ-ն կհոգա հայկական կողմի մասնակիցների ճանապարհածախսն ու կեցության ծախսերը (յուրաքանչյուր նախագիծ ներկայացնելու համար կհրավիրվի միայն մեկ մասնակից):
Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել այստեղ`
Լրացված հայտերը և կից փաստաթղթերը խնդրում ենք ուղարկել հետևյալ հասցեով՝ [email protected]
ՀԹԿՊ 2017 միջոցառումները տեղի են ունենում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |