Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Հայ հրատարակիչները հանդիպեցին թուրք հրատարակիչներին
28.02.2017
Թուրքիա |

Հանդիպման սկզբում Մեթին Ջելալը՝ «Թուրք հրատարակիչների ասոցացիա»-ի ղեկավարը, հանդես եկավ բացման խոսքով, որին հաջորդեց Օզգյուր Ակինի՝ «Թուրք հրատարակիչների ասոցացիա»-ի գլխավոր քարտուղարի խոսքը հրատարակչական շուկայում առկա լավագույն տվյալների եւ Թուրքիայում ամենաշատը վաճառվող թեմաների շուրջ:  Սևան Դեգիրմենչյանը՝ Արաս հրատարակչությունում հայերեն հրատարակումների խմբագիր, ներկայացրեց հայերեն հրապարակումների պատմութունը Թուրքիայում, հրատարակիչների հետաքրքրությունը հայկական պատմության և մշակույթի հանդեպ, ինչպես նաև Արաս հրատարակչության փորձը ժամանակակից հայերեն հրատարակումներում:   

 

Հռիփսիմե Մադոյանը՝ Անտարես հոլդինգի հրատարակչական բաժնի ղեկավարը, բացատրեց ծրագրում իրենց ներգրավման պատճառները. «Մենք հարևան երկրներ ենք: Մենք պարտավոր ենք իմանալ միմյանց մասին ամեն ինչ մանրամասնությամբ: Գրականությունը չի ճանաչում փակ սահմաններ կամ փակ դռներ: Այս ծրագիրը կօգնի մեզ ճանաչելու միմյանց ավելի լավ, հաստատել պրոֆեսիոնալ կապեր և գրանցել առաջընթաց միասին աշխատելու հարցում»: Նա ներկայացրեց Անտարեսի 25–ամյա պատմությունը, նրա հրատարակչական շրջանակը և թուրքական գրականության նմուշները, որոնք առաջարկվում են հայ ընթերցողներին:
 
Արքմենիկ Նիկողոսյանը՝ Անտարեսի գլխավոր խմբագիրը, ելույթ ունեցավ Հայաստանի հրատարակչական շուկայի վերաբերյալ՝ բացատրելով, որ շուկան ձևավորվել է 1991 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո և թարգմանված տեքստերի քանակը արագորեն աճեց պետության և այլ կառույցների կողմից ֆինանսական աջակցության ընդլայնման շնորհիվ: Արմեն Մարտիրոսյանը՝ Անտարեսի գործադիր տնօրենը և առաջին գրական գործակալության հիմնադիրը Հայաստանում, նշեց, որ իրենք էլ են հիմնել գրականության հիմնադրամ խթանելու հրատարակչությունը:  
 
Արթուր Մեսրոպյանը Զանգակից ևս անդրադարձավ պատճառներին, թե ինչու է գործակալությունը ստեղծվել և ինչ գործունեություն է ծավալել: Շավարշ Կարապետյանը «Edit Print Publications»-ից և Սամվել Գասպարյանը Արեգ հրատարակչությունից իրենց կարծիքը հայտնեցին հրատարակումների վերաբերյալ, որոնք իրականացվել են իրենց հրատարակչությունների կողմից, ինչպես նաև խոսեցին թուրք հրատարակիչների հետ համագործակցության մասին:  
 
Հանդիպման երկրորդ մասում քննարկվեցին հետեւյալ թեմաները `Թուրքիայում հայերեն լեզվով հրատարակելը եւ հայկական դպրոցներում լեզվի ուսուցման կարգավիճակը, թուրքերենի, արեւմտահայերենի եւ արեւելահայերենի միջեւ աշխատող թարգմանիչների ձեւավորման մարտահրավերները, ինչպես նաեւ հրատարակման միջոցով երկու երկրների միջեւ առեւտրի եւ մշակութային կապերի հրապարակման խթանման միջոցները:

 

Հայաստանում նշանավոր գրող Արմեն Օհանյանը, ով նաեւ այս հատվածում ելույթ ունեցավ, գնահատեց երկու երկրների միջեւ տեղի ունեցող զարգացումները գրողների եւ թարգմանիչների վերաբերյալ եւ տեղեկատվություն հաղորդեց ընթացիկ գործողությունների մասին:

 

Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր