Եվրոպական միության նախաձեռնություն
Մեր նախագծերը
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն (ՏՀԿ)
ՏՀԿ-ի «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի հիմնական բաղադրիչներն են.
Յավաշ-կամաց
Քաղաքացիական ասամբլեան 2014 թվականից` «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Յավաշ-կամացը» նախագիծը։
Սիվիլիթաս հիմնադրամ
Սիվիլիթաս հիմնադրամը՝ իր ՍիվիլՆեթ մեդիա հարթակի միջոցով պատրաստում է ամենշաբաթյա ամփոփիչ տեսանյութեր Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրադարձությունների մասին, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեն Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։
Ենթադրամաշնորհային բաղադրիչ
Ենթադրամաշնորհային բաղադրիչը նպատակ ունի ավելի մեծ թվով շահառուների և շահակիցների ներգրավվել ծրագրի գործողություններում՝ապահովելով քաղաքացիական հասարակության ավելի մեծ շրջանակի ներգրավվածությունը։
Ոչ պաշտոնական Track 1․5 դիվանագիտություն
Ոչ պաշտոնական Track 1․5 դիվանագիտությունը մեկօրյա կլոր սեղան քննարկում է, որը, քաղաքականություն մշակողներին կներգրավվի Track 1.5 և Track 2 ոչ պաշտոնական դիվանագիտության մակարդակի բաց քննարկումներում, ինչն էլ կընդլայնի ծրագրի քաղաքականությունների վրա ազդեցությունը։
«Մտածիր ապագայի մասին» միջոցառում
«Մտածիր ապագայի մասին» միջոցառումը նպատակ է հետապնդում հավաքելու «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շահառուներին և շահակիցներին Հայաստան-Թուրքիա երկխոսության ուղղությամբ ծրագրային հետագա նոր մտքերի փոխանակման համար, որին կաջակցեն Հայաստան-Թուրքիա երկխոսության նախաձեռնությունների տարբեր շահակիցները։
Ենթադրամաշնորհների և այլ շահառուների հետագա աջակցություն
ԵՀՀ-ն և կոնսորցիումը կտրամադրեն փոքր մասշտաբի աջակցություն, որպեսզի նպաստի «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի նախկին փուլերի շրջանակում իրականացված ենթադրամաշնորհների և այլ կարևոր գործունեությունների և ծրագրային բաղադրիչների հետագա զարգացմանը: Սրա արդյունքում ամենաքիչը հինգ փոքր ծրագրեր աջակցություն կստանան։
Սոցիալական ձեռներեցության գործընկերության նախագիծ
ՀԼԱ-ն և ՏԵՊԱՎ-ը սերտորեն համագործակցելու են սոցիալական ձեռներեցության ոլորտի ներկայացուցիչների ևերկու կողմերի փորձագետների հետ` Հայաստանի ներկա և ապագա սոցիալական ձեռներեցների համար սոցիալական ազդեցության չափման գործիքակազմ (ՍԱՉԳ) ստեղծելու համար՝ օգտվելով «Միկադո Քընսալթնսի»-ի և Թուրքիայի Կոչ համալսարանի սոցիալական ազդեցության ֆորումի կողմից մշակված գործիքակազմից:
Մուշ գնահատման զեկույց ճարտարապետական մշակութային ժառանգության մասին
Անադոլու Քյուլթյուրը և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ)-ն կիրականացնեն Մուշի տարածքում հայկական մշակութային ժառանգություն հանդիսացող հուշարձանների ներկայիս վիճակի մասին գիտական հավաքագրում, ռիսկերի գնահատում և դրանց գոյությունն երկարաձգելուն ուղղված քայլեր։
Տնտեսական հնարավորությունների վերլուծություն
Թուրքիայի եւ Հայաստանի միջև փակ սահմանը ամբողջովին չի կասեցնում երկկողմ տնտեսական հարաբերությունները, որոնց ընդլայնումը կարող է ամրապնդել և հզորացնել սահմանի երկու կողմերում գտնվող և կարգավորմանը աջակցող շահագրգիռ կողմերին:
Ծրագրի եռալեզու կայքը
Հանրային լրագրության ակումբը կշարունակի վարել «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի եռալեզու կայքը՝ պատասխանատու լինելով կայքի բովանդակության և տեխնիկական սպասարկման համար:
Ձեռներեցների փոխայցելություններ
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ, Թուրքիա) «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում կշարունակեն իրականացնել «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագիծը:
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհ
Հրանտ Դինք Հիմնադրամը հիմնել է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը 2014թ.-ին՝ ավելացնելու երկու հարևան երկրների մարդկանց միջև ուղղակի կապերը և խթանելու համագործակցությունը։
Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագիծ
Հրանտ Դինք հիմնադրամը հիմնել է Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագիծը 2014թ.-ին՝ խթանելու երկու հարևան երկրների մասնագետների միջև միջսահմանային ուղղակի կապերն ու համագործակցությունը:
«Յավաշ Գամաց»
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան կկազմակերպի մեկ շաբաթյա «ՅավաշԳամաց» ամառային դպրոց կրթության ոլորտի 36 մասնակիցների համար։
Ոչ-պաշտոնական (Track 1.5) դիվանագիտություն
Նախաձեռնության շրջանակներում ուսումնասիրվելու են Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի հեռանկարները` տարածաշրջանի համար մտահոգություն ներկայացնող հիմնախնդիրներում այս երկու երկրների կառուցողական ներգրավման լույսի ներքո:
Տես մեր միջոցառումները
Ընթացիկ
Գալիք
Նախորդ
Grouped events
Ուղիղ
Բոլորը
Միջոցառումներ
Ընթացիկ
Գալիք
Նախորդ
Վայր
Թուրքիա
Հայաստան
Կառույց
Սիվիլիթաս հիմնադրամ
Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Հանրային լրագրության ակումբ
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն
Անադոլու Քյուլթյուր
Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ
Քաղաքացիական ասամբլեա
Հրանտ Դինք հիմնադրամ
Ուղիղ
Դրամաշնորհ
Widget-ի ներդիր կոդը
Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի 5-րդ շրջափուլը սպասում է ձեր հայտերին
Հրանտ Դինք հիմնադրամը, համագործակցելով Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ, մեկնարկում է Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի նոր շրջափուլ՝ նպատակ ունենալով խթանելու փորձի փոխանակումը երկու երկրների միջև։ 2020-2021 թվականներն ընդգրկող շրջափուլն իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության աջակցությամբ։
Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների վրա
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների վրա» խորագրով վեբինարի հյուրերն են դոկտոր, պրոֆեսոր Շեբնեմ Քորուր Ֆինջանջըն, ով Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամի նախագահն է, դոկտոր, պրոֆեսոր Թուրգութ Թարհանլըն, ով Ստամբուլի Բիլգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի անդամ է և մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ Զաֆեր Քըրաչըն:
Գրականությունը հաղթահարում է սահմանը

Հունիսի 1-7-ը Դիլիջանի Դարավանդ հանգստյան գոտում տեղի ունեցավ «Հա՛հ» անունը կրող մեկշաբաթյա սեմինար։ Սեմինարն ընդգրկում էր գրական թարգմանիչների մասնագիտական դասընթաց, գործնական պարապմունքներ և ստեղծագործական քննարկումներ։ Թարգմանիչները համատեղ աշխատելու հնարավորություն ունեին սեմինարը վարող երեք հրավիրյալ փորձառու մասնագետների, ինչպես նաև ժամանակակից թուրք գրող Բիրգյուլ Օղուզի հետ։ 

 

 

Հայաստան-Թուրքիա անդրադարձներ
Հանդիպում սթարթափների հետ
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրն իրականացնող կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։ Նախաձեռնությունը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: