ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
«Ընդհանուր քաղաքային տարածքի առանձնահատկությունների արծարծում» նախագիծը «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի ենթադրամաշնորհառուներից է: Նախագծի նպատակն է «Ընդհանուր քաղաքային տարածք» խորագրով բլոգի համար հավաքել տարբեր մասնագիտացումներ ունեցող հեղինակների կողմից գրված հոդվածներ և քաջալերել ընթերցողներին բարձրաձայնել այդ հոդվածների վերաբերյալ իրենց մեկնաբանությունները, նկատառումները և դատողությունները:
Հետագայում, հաշվի առնելով ստացած արձագանքները, հոդվածները կվերանայվեն և կհրապարակվեն որպես էսսեներ՝ ընդհանուր քաղաքային տարածքում ապրող հայերի և թուրքերի փորձառության, մշակութային, պատմական և քաղաքական տարբերությունների քննարկման փորձի վերաբերյալ:
Բլոգը հասանելի է այս հղմամբ:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |