Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
Սթարթափ և ձեռներեցություն. ի՞նչ է դա ենթադրում
11.05.2015
Հայաստան | Հանրային լրագրության ակումբ
Հանդիպում-դասախոսություն՝ Թուրքիայի Istanbul Startup Angels-ի գործընկեր Էմրե Օզբեկի հետ

Մայիսի 11-ին 17:00-ին Հանրային լրագրության ակումբում (Սարյան 30) կանցկացվի բաց դասախոսություն՝ «Սթարթափ և ձեռներեցություն. ի՞նչ է դա ենթադրում» թեմայով: Դասախոսությունը կկարդա Թուրքիայից ժամանած Istanbul Startup Angels-ի գործընկեր և ներդրող Էմրե Օզբեկը:

Դասախոսությունն անց է կացվում «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագծի 3-րդ փուլի շրջանակներում՝ նախագծի մասնակից Հայաստանից և Թուրքիայից երեքական սկսնակ ձեռներեցների թիմերի ներկայացուցիչների համար:

 

Դասախոսությանը ներկա գտնվելու հնարավորություն կունենան նաև ձեռներեցությամբ, այդ ոլորտում հարևան երկրի փորձով հետաքրքրված բոլոր անձինք: Մուտքն ազատ է:

 

Էմրե Օզբեկը ներդրող և խորհրդատու է, Istanbul Startup Angels-ի գործընկեր: Ձեռներեցներին և սթարթափերներին խորհրդատվություն է տրամադրում ռազմավարական, ռիսկերի գնահատման և կառավարման, կորպորատիվ կառավարման ոլորտներում: Խորհրդատվություն տրամադրում է այդ թվում այնպիսի նախագծերի, ինչպիսիք են՝ PricewaterhouseCoopers-ը և Vodafone-ը: Օզբեկը էկոհամակարգի ակտիվ ֆիգուրներից է նաև անձնական համագործակցական կապերի շնորհիվ՝ խորհրդատվական և մարզչային աջակցություն ցուցաբերելով Endeavor-ին, HABITAT-ին, TUBITAK-ին, Startup Bootcamp-ին և Startup Weekend-ին: Օզբեկը միաժամանակ հանդես է գալիս որպես տարբեր սթարթափների, քրաուդֆանդինգների, էներգիայի խելացի կառավարման, ԲԻՈ-պլաստմասսայի և սոցիալական մեդիայի նախագծերի խորհրդի անդամ:

 

«Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագիծը մեկնարկել է փետրվարին և ընթացել երեք փուլով: Կարողությունների զարգացման առաջին փուլում (23 փետրվար -23 մարտ, 2015) թիմերի հետ աշխատել են Հայաստանից և Թուրքիայից ընտրված խորհրդատուներ՝ առցանց սեսիաների միջոցով, տեղի է ունեցել կարիքների գնահատում և դրանց ուղղությամբ տարվել են աշխատանքներ: Այնուհետև թիմերի անդամները միավորվել են Հայաստանում՝ քառօրյա արագացված դասընթացի (մարտ 26-29) շրջանակներում: Խորհրդատվության երկրորդ շրջանում  (ապրիլ 2015) թիմերը լրամշակել են իրենց գաղափարները և նախապատրաստվել մայիսի 12-ին ներկայացնելիք ելույթներին (pitches):  

 

«Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագիծն իրագործվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (ՏԵՊԱՎ) հետ համագործակցությամբ:  Նախագիծը հսմաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Ուղիղ Հեռարձակում
Վայր
Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր