Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Միատեսակ խնդիրներ՝ միատեսակ լուծումներ. Հայաստանի և Թուրքիայի երիտասարդները հանուն Վանի
11.11.2014
Հայաստան |

Սեպտեմբերի 1-ին (2014) Երևանում մեկնարկեց «Միատեսակ խնդիրներ՝ միատեսակ լուծումներ. Հայաստանի և Թուրքիայի երիտասարդները նախաձեռնում են բնակարանային խնդրի նոր լուծումներ Թուրքիայի Վան քաղաքում երկրաշարժից տուժած ընտանիքների համար» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրասիա  համագործակցության հիմնադրամի կողմից Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:

 

Ծրագրի նպատակն է երկխոսության միջոցով խթանել Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ մասնագետների համագործակցությունը՝ ներկայացնելով երկրաշարժից տուժած ընտանիքների բնակարանային խնդիրների այլընտրանքային լուծման առաջարկներ: 

 

Մասնագիտական քննարկման նպատակը

 

«Միատեսակ խնդիրներ՝ միատեսակ լուծումներ» ծրագրի շրջանակներում նախատեսված Թուրքիայի գործընկերների այցը Հայաստան ուղեկցվեց գործընկերների միջև մասնագիտական քննարկմամբ և երկրաշարժի գոտի այցելությամբ: Նոյեմբերի 10-ի  և 11-ի մասնագիտական քննարկումները, ինչպես նաև Գյումրի այցելությունը հնարավորություն ընձեռեց հայ մասնագետներին ներկայացնելու Թուրքիայի գործընկերներին բնակարանային խնդիրների լուծման ԲԳՎ և ԲՎԴ (քաղաքային և գյուղական համայնքների) մոդելները և իրականացման մեխանիզմները Հայաստանում և Վրաստանում, կառավարությանը տեխնիկական աջակցություն ցուցաբերելու և ԲԳՎ մոդելը փոխանցելու մեխանիզմը, ինչպես նաև հայ մասնակիցներին հնարավորություն տվեց տեղեկանալու Թուրքիայում երկրաշարժի գոտու ներկա իրավիճակի, խնդիրների և լուծումների մասին:

 

Երկրորդ փուլ

 

Ծրագրի երկրորդ փուլը նախատեսում է պատասխան այց Թուրքիա, իսկ մինչ այդ տպագրության կպատրաստվի համապատասխան ձեռնարկ, որում կներկայացվի դաշտում առկա խնդիրների լուծման հայաստանյան փորձը, և հնարավորություն կտա Թուրքիայի գործընկերներին դիտարկել իրենց մոտ հայաստանյան մոդելի ներդրման հեռանկարները: Պատասխան այցի շրջանակներում նախատեսված են մասնագիտական քննարկումներ, ուսանողների հետ հանդիպումներ, այցելություն երկրաշարժից տուժած գոտի և այլն:

 

Գործընկերներ, մասնակիցներ

 

Մասնագիտական քննարկմանը մասնակցեցին՝ Թուրքիայի գործընկերները, ԲԳՎ ծրագրի փորձագետները, 2000-2005թթ.-երի ԲԳՎ ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ կառավարության գործընկեր ներկայացուցիչները, ճարտարապետական համալսարանի դասախոսներ և ուսանողներ:

 

Նախապատմություն

 

Երկրաշարժից տուժած ընտանիքների բնակարանային  խնդիրների լուծման այլընտրանքային մոտեցումները առաջարկվել և կիրառվել են ներկա ծրագրի փորձագիտական թիմի կողմից 2000-2005թթ.-ի ընթացքում ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության  աջակցությամբ իրականացված լայնածավալ ծրագրի շրջանակներում առկա բնակարանային շուկայից Բնակարանի գնման վկայագրերով (ԲԳՎ) բնակարան ձեռք բերելու միջոցով: Կիրառված մյուս մոտեցումներն են՝ բազմաբնակարան շենքերի վերանորոգման և գյուղական համայնքների բնակելի տների վերանորոգման  դրամաշնորհները (ԲՎԴ):

Բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) մոդելը նաև կիրառվել է 1990-ականներին Մերձբալթյան հանրապետությունների տարածքներից վերադարձող ռուսական զինվորական սպայական կազմի ընտանիքներին, իսկ 2005-2006թթ.-ին` Վրաստանում Աբխազիայից տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով:

 

Կոնտակտներ

 

Նունե Ղազախեցյան, ծրագրի ղեկավար

«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ

Ալեք Մանուկյան 9 (Ամերիկյան համալսարանի բիզնես կետրոն)

Հեռ: +374 60 612072

Ֆաքս: +374 60 612076

Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր