ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Նախագծի մասնակից նկարիչների համար կկազմակերպվեն այցելություններ Հայաստանի և Թուրքիայի հայտնի արվեստի կենտրոններ, ցուցահանդեսներ, կրթական հաստատություններ:
Այցելությունների ընթացքում Հայաստանում և Թուրքիայում կկազմակերպվեն նաև քննարկումներ ժամանակակից արվեստում առկա միտումների, խնդիրների և միջավայրի վերաբերյալ:
Բացօթյա արվեստանոց-միջոցառումների ընթացքում ստեղծված նկարները կզետեղվեն ծրագրի շրջանակներում տպագրվելիք 2015 թվականի օրացույց-կատալոգում:
Այցելություններից յուրաքանչյուրը կտևի 8 օր:
Յուրաքանչյուր երկրից հինգ մասնակցից բազկացած խումբը (մեկ մենթոր չորս ուսանող/երիտասարդ նկարիչ) կընտրվի բաց մրցույթով՝ դիմումների հիման վրա:
Հետաքրքր՞եց, ուրեմն դիմեք նախագծին՝ լրացնելով առցանց դիմում-հայտը՝ հետևելով այս հղմանը:
Դիմումները լրացնելու վերջնաժամկետն է 2014թ. հուլիսի 25-ը:
«Նկարիչների փոխայցելություններ» նախագիծն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |