ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Ավելի ուշ այդ օրը երիտասարդ նկարիչները և Արտ Լաբ ստուդիան միասին ներկեցին Նալբանդյան փողոցի դալաններից մեկը` ըստ նախապես ստեղծված էսքիզի: Երիտասարդ նկարիչներին նախապես հանձնարարվել էր գաղափարներ մշակել «Երկխոսություն արվեստի լեզվով» ընդհանուր թեմայի շուրջ: Սեպտեմբերի 3-ին նրանք Արտ-Լաբի հետ համատեղ քննարկել էին ներկայացված գաղափարները և ընտրել բոլոր մասնակիցների համար ընդունելի տարբերակը: Վերջնական արդյունքում ստեղծվեց երկու էսքիզ, որոնք ճանապարհաերթևեկության նշանների միջոցով սիմվոլիկ կերպով արտահայտում էին փակ սահմաններն անցնելու և միմյանց ընդառաջ գնալու գաղափարը:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |