Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
«Նկարիչների փոխայցելություններ» նախագծի մասնակիցների երկրորդ երևանյան օրը
05.09.2014
Հայաստան | Անադոլու Քյուլթյուր, Հանրային լրագրության ակումբ
«Նկարիչների փոխայցելություններ» նախագծի Թուրքիայից և Հայաստանից մասնակիցների համար սեպտեմբերի 2-ին կազմակերպվեց յուրահատուկ շրջայց Երևան քաղաքում: Մասնագիտական այս շրջայցն անցկացրեց արվեստագետ Վահրամ Աղասյանը, ով ներկայացրեց Երևանի ճարտարապետությունը, քաղաքի զարգացման փուլերը, տարբեր թաղամասերը, այդ թվում՝ մշակութային, արդյունաբերական, բնակելի կենտրոնները: Շրջայցի մասնակիցները եղան Հյուսիսային պողոտայում և Կոնդում, Նորաշենում (16-րդ թաղամաս) և Վահագնի թաղամասում՝ ծանոթանալով Երևանի ճարտարապետական և սոցիալական տարբեր շերտերին:

Նախորդ օրը Երևանի պատմության թանգարան կատարած այցի հետ միասին շրջայցը մասնակիցներին հնարավորություն տվեց պատկերացում կազմել Երևանի պատմության, մշակույթի, սովորույթների և բնակիչների մասին՝ նրանց պատրաստելով «Երևանը և երևանացիները»  խորագրով բաց արվեստանոցին:

Սեպտեմբերի  2-ի ծրագիրը շարունակվեց «Մեգերյան կարպետ»-ում, որտեղ ծանոթացան Հայաստանի գորգագործության ավանդույթներին:
Օրվա վերջում երիտասարդ նկարիչները հյուրընկալվեցին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի  Գեղարվեստի ավագ դպրոցում, ուր նրանց համար վարպետաց դաս անցկացրեց դպրոցի դասախոս Արման Գրիգորյանը: Վարպետաց  դասի թեման էր «Ընդհանուր ակնարկ Հայաստանում գեղանկարչության/կերպարվեստի զարգացման մասին», որի ընթացքում առավել խորությամբ ներկայացվեց Հայաստանի ժամանակակից և մոդերն արվեստը՝ կոնկրետ նկարիչների գործունեության միջոցով:  Այս դասը հաջորդեց Հայաստանի ազգային պատկերասրահ կատարած այցին՝ ամբողջականացնելով Թուրքիայից ժամանած նկարիչների պատկերացումները Հայաստանում կերպարվեստի հարուստ ժառանգության մասին:  
Վարպետաց դասն անցկացնող նկարիչ Արման Գրիգորյանը ապրում և ստեղծագործում է Երևանում, դասավանդում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գեղարվեստի ավագ դպրոցում և Ժամանակակից արվեստի ինստիտուտում:Արման Գրիգորյանը Հայաստանում 80-ականների ավանգարդիստական շարժմանհիմնադիրներից է, իր ընկերների հետ 87-ին կազմակերպել էր այն ժամանակ աղմուկ հանած «Երրորդ հարկ» ցուցահանդեսը, որը հեղափոխություն էր ակադեմիական արվեստի միջավայրում: Նկարիչը անհատական ցուցահանդեսներ է ունեցել «Լե Սենթ» և «Չարլի Խաչատրյան» պատկերասրահներում: 1997-ին նկարչի աշխատանքը ներկայացվել է Վենետիկի 47-րդ Բիենալեում: Գրիգորյանը մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների:

Փաստաթղթեր
Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր