ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Հոկտեմբերի 26-ին Ստամբուլում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի մի խումբ ճարտարապետների, վերականգնողական աշխատանքների մասնագետների, պատմաբանների, ազգագրագետների և արվեստի պատմաբանների հանդիպում:
Հանդիպման մասնակիցներից շատերը հոկտեմբերի 20-ից 25–ը, այցելել էին Մուշ՝ ծանոթանալու հայկական հուշարձաններին Թուրքիայի արևելյան հատվածում և մի շարք ուսումնասիրություններ կատարելու: Ստամբուլյան հանդիպմանը մասնագետները հանդես եկան ուսումնասիրվածհայկական հուշարձանների հետագա պահպանման և վերականգնմանն ուղղված առաջարկներով։
Մասնագիտական քննարկման արդյունքում առավել ամրապնդվեցին հետագա համագործակցության հիմքերը: Հոկտեմբերի 26-ի հանդիպմանը մասնակցեցին ինչպես Մուշում ուսումնասիրության փորձագետները, այնպես էլ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (Հայաստան), Անադոլու Քյուլթյուրի (Թուրքիա), Մշակութային ժառանգության պաշտպանության ընկերության (Թուրքիա) և Հայ ճարտարապետների ու ճարտարագետների ընկերության-ՀԱՅՃԱՐ (Թուրքիա) ներկայացուցիչները։
Դեպի Մուշ ուսումնասիրության այցը կազմակերպվել էր Հայաստանի Եվրասիա համագործակցության հիմնադրամի և Թուրքիայի Անադոլու Քյուլթյուր կազմակերպության ջանքերով՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը՝ Եվրոպական միության «Կայունության գործիքի» ֆինանսական աջակցությամբ:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |