Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհ. հինգերորդ փուլի արդյունքները
10.04.2015
Հայաստան, Թուրքիա | Հրանտ Դինք հիմնադրամ

Հրանտ Դինք Հիմնադրամը գործարկել է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը` ելնելով երկու հարևան երկրների մարդկանց միջև ուղղակի կապերն ավելացնելու և համագործակցությունը խթանելու իր տեսլականից:

 

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը նպատակ ունի 2014թ. մարտ ամսից մինչև 2015թ. մայիս ամիս ֆինանսավորել առնվազն 200 անհատների այցեր շնորհիվ Եվրոպական Միության ֆինանսական աջակցության: Հրանտ Դինք հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհը ղեկավարում է` համագործակցելով Սիվիլիթաս հիմնադրամի հետ` Թուրքիայում տեղակայված Համայնքային կամավորներ հիմնադրամի (TOG) և Գյումրիում գտնվող Երիտասրադական նախաձեռնությունների կենտրոնի (YIC) աջակցությամբ:

 

Հրանտ Դինք հիմնադրամը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի մեկնարկն ազդարարել է 2014թ. մարտի 10-ին: Առաջին չորս փուլերի ընթացքում Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը ստացել է ավելի քան 700 հայտ, 189 անհատներ Հայաստանից ու Թուրքիայից ստացել են Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությունը, և նրանցից 120-ը արդեն կատարել են իրենց այցերը հարևան երկիր: Առաջարկում ենք ձեզ ընթերցել, դիտել և ծանոթանալ նրանց անձական էջերին, տպավորություններին, պատմություններին և լուսանկարներին վերջերս ստեղծված «Մարդիկ Սահմաններից Վեր» կայքէջում:

 

Ծանոթացե՛ք Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի առաջին չորս փուլերի ընտրության արդյունքների ամբողջական ցանկին հետևյալ հղումներով.

 

Առաջին փուլի ընտրության արդյունքներ
Երկրորդ փուլի ընտրության արդյունքներ
Երրորդ փուլի ընտրության արդյունքներ
Չորրորդ փուլի ընտրության արդյունքներ

 

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի հինգերորդ փուլում մենք ստացել ենք ընդհանուր առմամբ 163 հայտ` երկու երկրից: Հայտերից 98-ը, որոնք լիովին համապատասխանում էին Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգում նշված տեխնիկական պահանջներին, տրամադրվեցին անկախ ընտրող հանձնաժողովին: Այս հայտերը մանրամասն քննվել և գնահատվել են հանձնաժողովի կողմից` համաձայն Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգում նշված ընտրության չափանիշների և առաջնայնությունների:

 

Մենք շատ ուրախ ենք հայտարարել, որ Հրանտ Դինք հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհի տեսքով իր աջակցությունը կտրամադրի ընդհանուր թվով 81 անհատների` 60-ը Թուրքիայից և 21-ը Հայաստանից, ովքեր այցելելու են հարևան երկիր` իրենց հայտերում նշված հատուկ նպատակի և ծրագրի շրջանակներում:

 

Ընտրված դիմումների թիվն ավելի շատ է, քան նախապես հայտարարված թիրախն էր, սակայն ծրագրի նախորդ փուլերից հետո, հաշվի առնելով ֆինանսական հնարավորությունները, դիմորդների հետաքրքրությունն ու դիմումների որակը, մենք որոշեցինք գնալ նախատեսված քվոտայիՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ՎԵՐ:

  • Ալեքսան Տեր-Մինասյանը՝ Գյումրի քաղաքից, ով հանդիսանում է Gallery 25-ի հիմնադիրը, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` ցուցասրահների և արվեստանոցների հետ կապեր հաստատելու, արվեստի ակադեմիայի դասախոսների հետ հանդիպելու և երկու հարևան երկրների արվեստի շրջանակների միջև հնարավոր փոխանակման ծրագրեր քննարկելու նպատակով Ստամբուլ այցելության համար:
  • Աննա Դավթյանը՝ Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն 2016թ․ Գերմանիայում ցուցադրվելիք Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված իր ներկայացումը պատրաստելու նպատակով Ստամբուլ այցելության համար:
  • Հասմիկ Ստեփանյանը՝ Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Ֆաթիհ համալսարանում հայատառ թուրք գրականության մասին զեկույց ներկայացնելու և իր գրքի համար Գևորգ Փամբուկչյանի մասին հետազոտություն իրականացնելու նպատակով Ստամբուլ այցելության համար:
  • Սոնա Բաղդասարյանը՝ Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Ստամբուլի և Դիարբեքիրի հայ և քուրդ համայնքների մասին արվեստի իր նախագիծը զարգացնելու նապատակով Ստամբուլ և Դիարբեքիր այցելության համար:
  • Գոհար Քարտաշյանը, Սուսաննա Գևորգյանը և Անի Վարդանյանը՝ Երևան քաղաքից, ովքեր հանդիսանում են Էներգետիկայի և շրջակա միջավայրի կառավարման դպրոցի հիմնադիրները, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն կայուն էներգիայի ոլորտում աշխատող կազմակերպությունների հետ հանդիպելու և հնարավոր համատեղ ծրագրերը քննարկելու նպատակով Ստամբուլ այցելության համար:
  • Արեգ Խալաթյանը և Լևոն Իգիթյանը՝ Երևան քաղաքից, ովքեր հանդիսանում են Հայաստանի Գեղագիտության Ազգային Կենտրոնի ներկայացուցիչներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն «Արվեստ հարևանիս համար» ծրագրի շարունակությանը մասնակցելու, փորձի փոխանակման և Հայաստանից ու Թուրքիայից երեխաներին ստեղծարար գործունեության մեջ ներգրավելուն միտված ծրագրերի զարգացման նպատակով Չանակալե այցելության համար:
  • Հեղինե Մանասյանը և Հրաչյա Խաժոյանը՝ Երևան քաղաքից, ովքեր հանդիսանում են Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ – Հայաստանի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն հետազոտողներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ անցակցված հանրային կարծիքի հարցման արդյունքները ներկայացնելու նապատակով Ստամբուլ այցելության համար:
  • Գայանե Չոբանյանը՝ Երևան քաղաքից, ով հանդիսանում է «Երիտասարդ թուրքագետների ակումբի» և «Երկիր և մշակույթ» կազմակերպության անդամ, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն «Իսլամական շարժումները Թուրքիայում և Ադրբեջանում» թեմայով ասպիրանտական դիսերտացայի համար հետազոտություն իրականացնելու նպատակով Ստամբուլ այցելության համար:
  • Հասմիկ Հովհաննիսյանը՝ Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն արևմտահայ գրողներ Գրիգոր Զահրապի և Զաբել Եսայանի գործերի վրա հիմնված գրաֆիկական նովելներ շարքի վրա աշխատելու նապատակով Ստամբուլ այցելության համար:
  • Հովիկ Քեշիշյանը՝ Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Թուրքիայում երաժիշտների հետ հանդիպելու և նրանց հետ համատեղ թուրքերենով ու հայերենով երգեր մշակելու նպատակով Ստամբուլ այցելության համար:
  • Րաֆֆի Նազիբլյանը՝ Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն սեփական անցյալի և՝ որպես Անատոլիայից գաղթած հայերի ժառանգ իր ինքնության հետ հաշտվելու մասին պատմող վավերագրական իր ֆիլմի համար նկարահանումներ անելու նապատակով Գազիանթեպ, Շանլըուրֆա և Ստամբուլ այցելության համար:
  • Սոնյա Օվսեպյանը՝ Երևան քաղաքից, ով հանդիսանում է «Հույսի կամուրջ» ՀԿ անդամ, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն հայկական մշակութային ժառանգույթան թվային քարտեզագրման վրա աշխատելու նպատակով Ստամբուլ այցելության համար:
  • Արաքս Կասյանը՝ Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Ստամբուլում Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված հիշատակման միջոցառումներին մասնակցելու և Արմենպրես լրատվական գործակալության համար հիշատակման միջոցառումների, ինչպես նաև Թուրքիայում հայ համայնքի վերաբերյալ հատուկ լրատվական նյութեր պատրաստելու նապատակով Ստամբուլ այցելության համար:
  • Մարիամ Սարգսյանը և Սուրեն Ղարիբյանը՝ Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն «Կինը» խմբակայն լուսանկարչական ծրագրի վրա աշխատանքները շարունակելու նապատակով Ստամբուլ այցելության համար, որի խնդիրն է լուսանկարել Թուրքիայի և Հայստանի կանանց՝ աշխատելիս, երկու հասարակություններում առկա կանացի և ոչ-կանացի աշխատանքային գործունեության վերաբերյալ կարծրատիպերի մասին բարձրաձայնելու համար:
  • Յուրի Մանվելյանը` Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն «Մարդու իրավունքների օրակարգ» միության հետ հանդիպելու և Հայաստանում և Թուրքիայում մարդու իրավունքների և ժողովրդավարության վրա փակ սահմանի քաղաքականության ազդեցությունն ուսումնասիրող համատեղ ծրագրի վրա աշխատելու նպատակով Անկարա այցելության համար:
  • Քնար Խուդոյանը` Երևանի քաղաքից, ով epress.am կայքի լրագրող է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Ստամբուլում Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումները լուսաբանելու նպատակով Ստամբուլ այցելության համար:
  • Ջաֆեր Սարըքայան` Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն «Հայկական Պոնտոս. տեղական և բանավոր պատմությունը սևծովյան Ունյե քաղաքում» թեմայով հետազոտության վրա աշխատելու նպատակով Երևան այցելության համար:
  • Դիրեն Ջան Օզթեմելը և Սելին Ալթըփարմաքը` Ստամբուլ և Բուրսա քաղաքներից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն «19։15 – ինչպե՞ս է արվեստը հիշում» թեմայով բանավոր պատմության և արվեստի հետազոտական փորձարարական նախագիծն ավարտին հասցնելու նպատակով Երևան այցելության համար:
  • Ումութ Ազաքը` Ստամբուլի Օքան համալսարանից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Հայաստանի մասնակիցների հետ հարցազրույցների անցկացման միջոցով Թուրքիա-Հայաստան Ձմեռային դպրոցի ազդեցության գնահատումն իրականացնելու նպատակով Երևան այցելության համար:
  • Ֆաթմա Օզքայան, Օյքու Գյուրփընարը, Օնդերջան Մութին և Դերյա Ֆըրաթ Չաննանը`Ստամբուլ քաղաքից, ովքեր Միմար Սինան Գեղարվեստի համալսարանի Սոցիոլոգիայի բաժնի հետազոտական խումբ են և Հիշողության ու մշակույթի սոցիոլոգիայի ուսումնասիրության ասոցացիայի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն երիտասարդների շրջանում Հայոց Ցեղասպանության հիշողության վերաբերյալ հետազոտություն իրականացնելու նպատակով Երևան այցելության համար:
  • Ֆիքրեթ Լեվենտ Շենսեվերը, Գոնջա Շահինը, Դենիզ Փոլաթը, Զերա Չաղլա Օֆլասը, Իլհան Ագյունը, Բաթուհան Դուրմուշը` Ստամբուլ քաղաքից, ովքեր «Ասա վերջ ռասիզմին և ազգայնականությանը» հարթակի անդամներ են, և Յըլդըզ Օնենը` Ստամբուլ քաղաքից, ով «Գլոբալ խաղաղություն և արդարություն» կոալիցիայի անդամ է, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն «Հայկական բարեգործական ընդհանուր միության» հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Երևանում Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու, երկխոսության ուղիներ ամրացնելու և երկու հասարակությունների միջև ավելի մեծ փոխըմբռնմանը նպաստելու նպատակով Երևան այցելության համար:
  • Դույգու Դալյանօղլուն, Նիհալ Ալբայրաքը, Իլքսեն Գյուրսոյը, Էլիֆ Քարամանը, Մարալ Չանքըյան, Բյուսրա Քարփուզը, Բերիլ Սարըլալթունը, Գյուլշահ Գյուլեբաքան, Այշե Դամլա Փինչեն և Դենիզ Սալդըրան` Ստամբուլ քաղաքից, ովքեր Բողազիչիի Կատարողական արվեստների համույթի անդամներ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Հայաստանում «Միհր» թատրոնի աջակցությամբ իրենց «Զապել» պիեսը բեմադրելու նպատակով Երևան այցելության համար:
  • Պելին Քարաքուշը` Իզմիր քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն աշխատանքային նպատակով Թուրքիա տեղափոխված հայ ներգաղթյալ կանանց վերաբերյալ իր դաշտային ուսումնասիրության նախնական հետազոտությունն իրականացնելու նպատակով Երևան այցելության համար:
  • Սեդա Մոհուլը, Նելլի Սոկոլովան, Ալի Հայդար Յըլդըզը և Զուլեյհա Քանդյոքերը` Անկարայի Բաշքենթ համալսարանից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Հայաստանում եզդիների մշակութային և սոցիալական կյանքն ուսումնասիրելու նպատակով Երևան և գյուղեր այցելության համար:
  • Մեհմեդ Քարասուն և Էզգի Մեհմետօղլուն` Իզմիրի Էգե համալսարանից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` երկու երկրների ժողովուրդների՝ միմյանց նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ իրենց հետազոտության համար հարցազրույցներ անցկացնելու և Հայաստանում գիտնականների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով Երևան և Գյումրի այցելության համար:
  • Նիլայ Յըլմազը, Սոնգյուլ Բոզաջըն և Չիդեմ Օդաբաշըն` Ստամբուլ քաղաքից, ովքեր Ibby-Թուրքիայի – Երիտասարդական գրականության միջազգային խորհրդի անդամներ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Ibby-Հայաստանի անդամներին հանդիպելու, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան այցելելու, ինչպես նաև Հայաստանում մանկական գրականությունն ուսումնասիրելու նպատակով Երևան այցելության համար:
  • Նիլայ Ջեվհերը, Չադաշ Օզթուրքը, Ալի Ֆուաթ Քարթալը, Էմրե Հասան Ակբայրաքը` Անկարա քաղաքից, և Այդըն Իլերին, Մուսթաֆա Օզյուրեքը` Ստամբուլ քաղաքից, ովքեր Թուրքիայի գրադարանավարների ասոցացիայի անդամներ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Հայաստանի գրադարանավարների հետ կապեր հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Ազգային գրադարանում իրենց գործընկերներին հանդիպելու նպատակով Երևան այցելության համար:
  • Հաթիջե Այդողդուն և Ալի Կարաբայրամը` Անկարա քաղաքից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն բանավոր ժառանգության վերաբերյալ, այդ թվում` երգեր, խաղեր, հանելուկներ և գլուխկոտրուկներ, երկու հասարակությունների մշակութային փոխգործակցությունը վերլուծելու նպատակով իրենց հետազոտության դաշտային աշխատանք անելու նպատակով Երևան այցելության համար:
  • Զիննուրե Թյուրեն` Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ «Ֆորում թատրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Միջմշակութային կամուրջներ Հայաստանի ու Թուրքիայի երիտասարդnների միջև» նախագծի շրջանակներում անցկացվելիք աշխատանքային հանդիպմանը և հանրային ներկայացմանը մասնակցելու նպատակով Երևան այցելության համար:
  • Այլին Սամանջին` Ստամբուլի Բիլգի համալսարանից, ով Ջան հրատարակիչների խմբագիրն է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն իր մագիստրոսական թեզի համար հայկական գրականության մեջ նախա- և հետ- 1915-ի համայնական կյանքի վերաբերյալ հետազոտության անցկացման նպատակով Երևան այցելության համար:
  • Ջիղդեմ Սարըսալթըկը` Ստամբուլ քաղաքից և Քուրթուլուշ Քարասընը` Անկարա քաղաքից, ովքեր «Զարգացման արհեստանոցի» անդամներ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Հայաստանում մեղվապահության վերաբերյալ իրենց հետազոտության համար մեղվապահ կազմակերպությունների հետ հանդիպելու և երկու երկների մեղվապահների գործընկերակցական հարաբերությունների ստեղծման համար հնարավորություններ փնտրելու նպատակով Երևան և գյուղեր այցելության համար:
  • Բուրչակ Այդօղանը` Անկարա քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն իր թեզի շրջանակներում Հայաստանի գեղանկարչության մասին հետազոտություն իրագործելու և արվեստի պարկերասրահներ ու բաժանիններ այցելելու նպատակով Երևան այցելության համար:
  • Ջեվահիր Չոշկունը, Իշըկ Դեմիրթաշը, Ուլկու Օզդողանը, Շահեսեր Մյունուբեն, Այշեգյուլ Այմանը և Յասեմին Չամուրը` Ստամբուլ քաղաքից, ովքեր NEYYA Nükhet Eren ստեղծագործական գրի արհեստանոցի անդամներ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն 1915 թվականից առաջ հայ գրողների ու պոետների աշխատանքները ուսումնասիրելու և «Առաջին հայկական գրական գործակալության» հետ կապեր հաստատելու նպատակով Երևան այցելության համար:
  • Գունալ Քուրշունը` Ադանա քաղաքից և Ռոբերտո Ֆրիֆրինին` Անակարա քաղաքից, ովքեր «Մարդու իրավունքների օրակարգ միության» անդամներ են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն երկու երկներում մարդու իրավունքների և ժողովրդավարության վրա փակ սահմանի քաղաքականության ներգործության վերաբորյալ իրենց նախագծի համար համագործակցություն կերտելու նպատակով Երևան այցելության համար:
  • Սեդաթ Յըլմազը` Ստամբուլ քաղաքից, ով «Օզգյուր Գյունդեմ» օրաթերթի թղթակիցն է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների լուսաբանման նպատակով Երևան այցելության համար՝ հատուկ ուշադրություն կիզելով հայերի` թուրքերի և քրդերի ընկալման վրա։
  • Էմրե Ջան Դաղլիողլուն` Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ 1915 թվականի Հայոց Ցեղասպանության առաջին ականատես հեղինակներից մեկի` Ֆայեզ էլ-Ղոսեյնի մասին իր հետազոտությունը խորացնելու նպատակով Երևան այցելության համար:
  • Հասան Էրբայը` Աֆյոն քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն բժշկական էթիկայի կրթության վերաբերյալ ակադեմիական համագործակությունների հնարավորություններ գտնելու և բիոէթիկական հարցերի շուրջ հայ ուսանողների տեսակետների վերաբերյալ հետազոտություն անցկացնելու նպատակով Երևան այցելության համար:

Թուրքիա-Հայաստան ճանապարհորդական դրամաշնորհին վերաբերող Ձեր հարցերը կարող եք ուղղել ծրագրի համակարգողներ Մյուգե Յամանյլմազին և Աննա Եղոյանին` գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին:

 

Թուրքիա-Հայաստան ճանապարհորդական դրամաշնորհի ընտրող հանձնաժողովի անդամներ.


Անահիտ Մինասյան
Դիկրան Ալտուն
Ֆերայ Սալման
Գայանե Մկրտչյան
Նեսլիհան Օզգյունեշ

Օրացույց
Դեկտեմբեր
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր