ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
2016 թվականի հոկտեմբերի 13-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամում անցկացվեց դրամաշնորհների կառավարման սեմինար: Դրամաշնորհների մրցույթը հայտարարվել էր «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-֊րդ փուլ» ծրագրի շրջանակներում, Եվրոպական միության «Կայունության և խաղաղության ամրապնդման գործիքի» ֆինանսական աջակցությամբ:
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ» ծրագիրն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը։ Ծրագրի երկրորդ փուլը հանդիսանում է 2014-2015թթ. իրականացված առաջին փուլի շարունակությունը:
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ նպաստելու տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև ժողովրդավարական բազմակարծությանը: Այդ նպատակով դրամաշնորհային ծրագիրը հնարավորություն է տալիս անհատներին ու կազմակերպություններին (բացի կոնսորցիումի անդամ-կազմակերպություններից) առաջարկելու և իրականացնելու իրենց գաղափարները` այդ կերպ նպաստելով ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և ակնկալվող արդյունքների բազմապատկմանը:
Դրամաշնորհների մրցույթը հայտարարվել էր 2016թ-ի հուլիսին, մասնակցելու վերջնաժամկետն էր 2016 թ.-ի օգոստոսի 29-ը: Արդյունքում ստացվեց 47 դիմում՝ 31-ը Հայաստանից, 16-ը Թուրքիայից: Գնահատող հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված էին կոնսորցիումի բոլոր կազմակերպություններից նշանակված ներկայացուցիչներ, գնահատեց դիմումները համաձայն հայտարարության մեջ նշված գնահատման չափանիշների:
Գնահատման արդյունքում հետևյալ 9 դիմումատուները՝ 3-ը Թուրքիայից և 6-ը Հայաստանից, ընտրվեցին՝ որպես դրամաշնորհառուներ.
Սեմինարի ընթացքում Հայաստանյան դրամաշնորհառուները կոնսորցիումի անդամներին և ԵՄ ներկայացուցչին ներկայացրեցին իրենց կազմակերպությունները և ծրագրային առաջարկները: Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ներկայացրեց նախագծի իրականացման ծրագրային և ֆինանսական/ադմինիստրատիվ ընթացակարգերը: Նոյեմբերին նախատեսվում է դրամաշնորհների կառավարման համանման սեմինար անցկացնել Թուրքիայի մյուս 3 դրամաշնորհառուների համար:
Դրամաշնորհների մրցույթը առաջին անգամ հայտարարվել է կոնսորցիումի կողմից «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում 2014 թվականին` մայիս և սեպտեմբեր ամիսներին, որի արդյունքում ստացվելէր 130 հայտ,՝ 60-ը Հայաստանից, 70-ը Թուրքիայից: Այդ հայտերից 11-ը՝ 6-ը Հայաստանից, 5-ը Թուրքիայից, ի վերջո ֆինանսավորվեցին:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |