

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Սա հնարավոր կլինի իրականացնել հայերի և թուրքերի հարաբերությունների վերաբերյալ այլընտրանքային պատմական պատում մշակելու միջոցով՝ ներգրավելով ուսանողների և այլ մասնագիտական խմբերի գործընթացի մեջ: Դրամաշնորհառուն՝ Պատմության հիմնադրամը (Թուրքիա), համագործակցելով Երիտասարդ պատմաբանների ասոցացիայի (Հայաստան) և «Imagine Center for Conflict Transformation»-ի (ԱՄՆ) հետ, կստեղծի 12 պատմաբանների և պատմություն դասավանդողների ցանց և կկազմակերպի քառօրյա երկխոսություն և կարողությունների զարգացման սեմինար:
Խումբը կիրականացնի պատմության դասագրքերի վերլուծություն ընդհանուր պատմական պատումների առումով, եւ կառաջարկի գոյություն ունեցող մոդելների հայեցակարգային այլընտրանքներ: Այս համատեղ աշխատանքի արդյունքում կմշակվի փաստաթուղթ, որը կընդգրկի հնարավոր խոչընդոտների ու հնարավորությունների վերլուծություն թուրքական և հայկական պատմության դասավանդման ընդհանուր նկարագրության մշակման փուլում:
Ընդհանուր առմամբ, ծրագիրը կօգնի մարտահրավեր նետել Հայաստանում և Թուրքիայում առկա պատմության դասագրքերի թշնամական կերպարներին և կխթանի հակամարտության զգայուն եւ ներառական մոտեցումներ երկու երկրների միջև կարգավորման գործընթացում:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |