![](pics/main_event__prev.png)
![](pics/main_event__next.png)
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Հուլիսի 15–ի լույս 16-ի գիշերը հանրապետական Թուրքիայի ամենաարյունալի ու շրջադարձային օրերից էր։ Երկիրն ականատես եղավ ռազմական հեղաշրջման հերթական փորձին, որը ձախողվեց:
Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը ՍիվիլՆեթի հետ զրուցում է Թուրքիայի արտաքին քաղաքականության փոփոխությունների մասին: Նրա համոզմամբ` Անկարան ժամանակավորապես վերադառնում է զրո խնդիր հարևանների հետ հայեցակարգին:
2009-ից սկսած՝ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը աջակցել է հայկական և թուրքական քսան ֆիլմերի արտադրության։ Այս տարի առաջարկված 23 կինոնախագծերից ընտրվել է 10-ը, որոնցից երկուսին տրվում է ֆինանսական աջակցություն և նկարահանվելու հնարավորություն: Հաղթող ճանացվեցին Առնո Խայաջանյանի «Բարի գալուստ Անատոլիա» և ԻննաՍահակյանի «Ավրորայի արևածագը» նախագծերը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հետաքրքիր պայման է դնում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առջև: Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ու թուրքական զինուժի միջև բախումները շարունակվում են:Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունն էլ վիճարկումէ լավաշի հայկականությունը:
Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի հետ զրուցում է Ռուսաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին: Հովհաննիսյանը քննարկում է ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացման հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա:
Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է՝ հանդիպեն նախատեսվածից շուտ: Ստամբուլի օդանավակայանում պայթյունից հետո Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել: Ստամբուլում կբացվի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ֆոտոների թանգարանը:
Թուրքագետ Լևոն Հովսեփյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում քննարկում է թուրք-ռուսական և թուրք-իսրայելական հարաբերություններում վերջին տեղաշարժերը: Նա չի բացառում Թուրքիայում ահաբեկչությունների կրկնությունը՝ հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում իրականացված հարձակումից հետո:
Վերջին օրերին Թուրքիայում զարգացումները բուռն էին. պայթյուն օդանավակայանում, հարաբերությունների կարգավորում Ռուսաստանի ու Իսրայելի հետ: Սերժ Սարգսյանն էլ ցավակցական հեռագիր հղեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ՍիվիլՆեթի հետ զրուցում է Թուրքիայի կողմից Սիսի կաթողիկոսարանի տարածքի վերադարձի մերժման և Գերմանիայի Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի մասին: Ըստ նրա` բանաձևը ժամանակակից Թուրքիային պատասխանատու չի համարում:
Սիսի կաթողիկոսարանի տարածքը չի վերադարձվի հայերին: Մուշի Սուրբ Կարապետ վանքի շուրջ արտասովոր իրադարձություններ են ծավալվել։ Ստամբուլում ցույցեր ու ընդհարումներ էին։ Էրդողանին ծաղրում են Պուտինին շնորհավորելու համար:
«Ակօս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է, որ Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը չի արտահայտում պոլսահայության կարծիքը։ Ըստ նրա՝ Աթեշյանը պետք է ավելի արժանապատիվ կեցվածք որդեգրի։
Թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում վերջին օրերին ամենաշատ քննարկվող թեման հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումն էր։ Հայաստանը ողջունել է այն, մինչդեռ Թուրքիայում բանաձևն արժանացել է բուռն հակազդեցության. Էրդողանը հանդես է եկել հայերին վտարելու սպառնալիքներով։ Թուրքիայում, սակայն, հնչել են նաև այլ տեսակետներ։
Պոլսի Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Թուրքիայի նախագահ Էրդողանին գրած նամակում հայտնեց, որ Գերմանիայի Բունդեսթագի ընդունած բանաձևը հայ համայնքին ցավ է պատճառել։ Պոլսի «Ակօս» թերթը, մինչդեռ, նամակն անվանեց նվաստացուցիչ:
Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը Սիվիլնեթի հետ զրուցել է ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության մասին, որը համընկել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության աճի և բանակցությունների վերսկսման փուլի հետ։ Դեսպանը նաև անդրադարձել է անցյալ շաբաթ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը։
«Գերմանիայի հայ ակադեմիականների միություն 1860» կազմակերպության նախագահ Ազատ Օրդուխանյանը ՍիվիլՆեթի հետ զրուցել է Բունդեսթագի կողմից հունիսի 2-ին Ցեղասպանության բանաձևի ընդունման մասին։ Օրդուխանյանի համոզմամբ՝ ճանաչման ու դատապարտման պահը հասունացել էր, և բանաձևի ընդունումը կարող է դրական լիցք հաղորդել Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցն արծարծող լիբերալ ուժերին։
«Անադոլու Քյուլթուր» հասարակական կազմակերպության նախագահ Օսման Քավալան Սիվիլնեթի հետ զրուցում է Գերմանիայի Բունդեթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևի մասին։ Քավալայի խոսքով՝ բանաձևն առանձնահատուկ է մի շարք տեսանկյուններից. դրա ընդունման հարցում հայկական համայնքի լոբբին որևէ դերակատարություն չի ունեցել,այն զուտ գերմանական է։
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |