Եվրոպական միության նախաձեռնություն
Կարակուտու
Ծրագրի նպատակն է նպաստել Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և կրթական հաստատությունների միջև երկխոսությանը, որը միտված է ժողովրդավարացման եւ խաղաղաշինության հարցերի շուրջ ընդգրկուն դիսկուրսին:

Դրամաշնորհառուն, Կարակուտու ՔՀԿ-ն, համագործակցելով Հանրային քաղաքականության ինստիտուտի (Հայաստան) և «Imagine Center for Conflict Transformation»-ի (ԱՄՆ) հետ,  կկազմակերպի փոխանակման ծրագիր երիտասարդների և Հայաստանի ու Թուրքիայի ուսանողների համար՝ խթանելու երկխոսությունը եւ մասնագիտական փոխգործակցությունը երկու երկրների ուսանողների շրջանում:

 

Մասնակիցներին կտրվի հնարավորություն ուսումնասիրել խաղաղաշինությանն եւ ժողովրդավարացմանն առնչվող հարցեր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում՝ ընդգրկելով հետևյալ թեմաները՝ ազգայնամոլություն, ինքնություն, հակամարտությունները բազմաէթնիկ հասարակություններում, պատմական պատումներ, անհատական / կոլեկտիվ հիշողություն, ինչպես նաեւ պատմության սերտումը հետհակամարտային հասարակություններում:

 

Բացի այդ, դրամաշնորհառուն կկազմակերպի երկու հիշողության քայլերթեր Ստամբուլում եւ Երեւանում, ինչը թույլ կտա մասնակիցներին բացահայտել երկու քաղաքները անցյալի մեկուսացված ձայների տեսանկյունից:

 

Օրացույց
Դեկտեմբեր
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր