

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Դրամաշնորհառուն՝ Իրավական գենդերային մշակութային հիմնադրամը (ԼԻԶԱ), «Կին» 13-րդ միջազգային կանանց կինոփառատոնի կազմակերպիչն է, որը տեղի կոնենա Երևանում, նոյեմբերի 4-8-ը, 2016 թվականին: Փառատոնին աջակցում են մի շարք տեղական և միջազգային դոնորներ և հովանավորներ:
Ծրագրի շրջանակներում հնարավոր կլինի Թուրքիայից կին կինոռեժիսորների մասնակցությունը փառատոնին, ովքեր նաև կցուցադրեն իրենց ֆիլմերը փառատոնի շրջանակներում: Ավելին, դրամաշնորհառուն և Թուրքիայի կինոռեժիսորները կանցկացնեն կլոր սեղան քննարկում փառատոնի տեղացի և միջազգային հյուրերի համար «Հայաստանում և Թուրքիայում կնոջ դերը կինեմատոգրաֆիայում» թեմայով: Դրամաշնորհառուն նաև կհրատարակի 300 օրինակ փառատոնի կատալոգ, 100 օրինակ փառատոնի պոստերներ և 600 օրինակ հրավիրատոմս:
Նախագիծը հայ և թուրք կին կինոռեժիսորների երկխոսության շարունակությունն է, որը տեղի է ունեցել 2014թ. «ԿԻՆ» միջազգային կանանց կինոփառատոնի շրջանակներում՝ «Աջակցությոն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորում էր Եվրոպական Միությունը:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |