Եվրոպական միության նախաձեռնություն
Պատկերասրահ » Տեսադարան
«Շփման գիծ» առցանց հաղորդաշար. ԵՀՀ
29.06.2015
Ցեղասպանության 100–րդ տարելիցին ընդառաջ

Ցեղասպանության 100-րդ տարելից. ինչո՞վ է այն տարբերվում մյուս տարելիցներից, արդյոք ունե՞նք ցեղասպանության խնդրի շուրջ ձևավորված միասնական օրակարգ, կարո՞ղ է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրն արտհայտել հայ ժողովրդի միասնական կամքը, որո՞նք են ցեղասպանության խնդրի վերաբերյալ մեր պետության առջև ծառացած առաջնահերթությունները:

Զրույց Տիգրան Զաքարյանի հետ:

Հայ–թուրքական երկխոսություն բանավոր պատմության միջոցով

Ի՞նչ է նշանակում բանավոր պատմություն։ Ինչպե՞ս է այն կիրառվել հայ–թուրքական երկխոսության համատեքստում։ Կարո՞ղ է այն հարստացնել գրավոր պատմությունը։ Ի՞նչ դեր կարող է ունենալ բանավոր պատմությունը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործում։

Հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը ժամանակակից Թուրքիայում

Ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Դավիդ Քերթմենջյանը ներկայացնում է հուշարձանների պահպանման խնդիրները միջավայրականության տեսանկյունից

Երկխոսություն փակ սահմանի պարագայում: Զրույց Տիգրան Պասկեվիչյանի հետ

Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանն անդրադառնում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ապագային, հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարի խնդրին, ներհասարակական ժողովրդավարական գործընթացներին, ինչպես նաև հայ–թուրքական հաշտեցման անհրաժեշտությանը։

Հանրային կարծիքի ուսումնասիրություն: Զրույց Հեղինե Մանասյանի հետ

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի գործադիր տնօրեն Հեղինե Մանասյանը անդրադառնում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին:

Ցեղասպանության ոգեկոչման միջոցառումները դպրոցներում

Սաթենիկ Մկրտչյանը ներկայացնում է իր ուսումնասիրության նախնական դիտարկումները հանրակրթական հաստատություններում ցեղասպանության 100–ամյա տարելիցին ընդառաջ միջոցառումների վերաբերյալ՝ կրթության մարդաբանության տեսանկյունից։

Հայ–թուրքական հարաբերությունները տնտեսության ոլորտում

Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի ծրագրերի ղեկավար Նաիրա Մկրտչյանը ներկայացնում է հայ–թուրքական գյուղատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր