ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Մարտի 16-19-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հյուրընկալեց առաջին Թուրքիայից ժամանած առաջին լրագրողական խումբը՝ է իր ընթացիկ նախագծերից մեկի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:
Հանդան Կազանչին և իր գործընկերները ներկայացնում են Anadolu News Agency-ն: Հայաստանում նրանք մի շարք հարցազրույցներ են անցկացրել Հայաստանի քաղաքացիական հասարակության, գործարար և գիտական համայնքների ներկայացուցիչների հետ՝ անդրադառնալով տարաբնույթ թեմաների, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա տնտեսական հնարավորություններ, քաղաքական իրադրություն և հետագա զարգացումներ:
Մասնավորապես, հրապարակված հոդվածների հետաքրքրության շրջանակներում են Գյումրին, թրքախոս հայերը, հարաբերությունների կարգավորումը 2015-ից հետո և այլն:
Լրագրողական խմբի պատրաստած նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ`
Life inside Armenia’s fallen city
The Turkish-speaking Armenians who never visited Turkey
Armenians maintain 'optimism' ahead of Turkish polls
Հայաստանի և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հանդեպ հետաքրքրության պակասը լրացնելու նպատակով ԵՀՀ-ն ձեռնարկում է Հայաստան կատարելիք կարճատև այցելություններ Թուրքիայի առաջատար հեռուստաընկերությունների լրագրողների համար: Նախատեսված է, որ լրագրողական երեք խումբ կժամանի Հայաստան մերձապրիլ 24-յան ժամանակահատվածում: Ներկայիս Հայաստանը և հայաստանցիներին ներկայացնող նվազագույնը 6 տեսանյութ կպատրաստվի, և դրանք բոլորը կհեռարձակվեն Թուրքիայի առաջատար հեռուստաալիքներով:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |