

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Դրամաշնորհառու Ֆերզան Յոզյաշարը և իր գործընկեր Եյլեմ Շենը կնկարահանեն 45 րոպեանոց վավերագրական ֆիլմ, որը Վաքըֆ գյուղի պատմությունն ավելի ակնառու կդարձնի ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում, կբարձրացնի իրազեկվածությունը մուսալեռցի հայերի դրության մասին և կխթանի հայաստանաբնակ և թուրքաբնակ մուսալեռցի համայնքների հաղորդակցումը: Վավերագրական ֆիլմում կներկայացվի նաև Մուսա լեռան հերոսամարտի նախապատմությունը:
Նախագիծը կնպաստի թուրք լսարանի իրազեկվածությանը, պատմելով այն մասին, թե ինչպես ընկավ տարածաշրջանի մեծաքանակ հայ ազգաբնակչության թիվը՝ հասնելով Վաքըֆում բնակվող 135 հոգու, ովքեր ամենայն արժանապատվությամբ ջանում են կենդանի պահել իրենց մշակույթը: Ֆիլմում կընդգծվի Վաքըֆ գյուղի եզակի բնույթը և կներկայացվի դրա ներկայիս ամայության հետևում թաքնված զարմանալի պատմությունը: 2015 թվականի գարնան ամիսներից սկսած դրամաշնորհառուն նախատեսում է ֆիլմը ցուցադրել Թուրքիայում և Հայաստանում կայանալիք տարբեր միջազգային կինոփառատոնների շրջանակներում:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |