Եվրոպական միության նախաձեռնություն
Նար Ֆոտոս (Թուրքիա): «Ժամանակի փայլը»
17.12.2014
«Ժամանակի փայլը» նախագծի նպատակն է նպաստել Թուրքիայի և Հայաստանի հասարակությունների հաշտեցմանը Թուրքիայի արևելքում և Ստամբուլում ապրող մարդկանց կենսագրություններն ու պատմությունները ներկայացնող տեսագրական նյութերի միջոցով: Նար Ֆոտոս դրամաշնորհառուն կաջակցի երկու համայնքների միջև մշակութային երկխոսությանը և հաշտեցմանը՝ Թուրքիայում հայկական համայնքի անցյալի բացահայտման, վավերագրման և տարածման միջոցով:

Մասնավորապես, դրամաշնորհառուն կարտադրի կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր, լուսանկարներ և պատմվածքներ, որոնք կթվայնացվեն «Էլեկտրոնային գրքում» և բլոգում: 

Դրամաշնորհառուն Ստամբուլում կկազմակերպի ցուցահանդես՝ վավերագրական ֆիլմերի շարքը՝ «երկխոսություն մշակութային փոխազդեցության միջոցով», խթանելու համար: Ծրագիրը կօգնի Թուրքիայում ապրող մարդկանց հասկանալ, առերեսվել և բացահայտել իրենց ուղղակի դերակատարումը Թուրքիայի հայկական համայնքի օտարացման գործում: Ծրագիրը նաև նոր հարցերի բարձրացման և բանավեճերի հնարավորություն կընձեռի Թուրքիայում, որը կարող է նպաստի Թուրքիայում երկու համայնքների, ինչպես նաև երկու երկրների միջև երկխոսությանը:


Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր