Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ» (ՀԹԿՊ) նախագիծը հայտարարում է հայտերի ընդունելություն
11.02.2015
Թուրքիա | Անադոլու Քյուլթյուր

«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ» (ՀԹԿՊ) նախագիծը հայտարարում է հայտերի ընդունելություն ՀԹԿՊ կինոնախագծերի զարգացման դասընթացի համար: Ծրագրին կարող են մասնակցել նախագծի հանդեպ հետաքրքրություն ունեցող կինոգործիչները Հայաստանից, Թուրքիայից և երկու երկրների Սփյուռքից: Դասընթացը տեղի է ունենալու 2015թ. ապրիլի 13-15-ը, Ստամբուլի 34-րդ միջազգային կինոփառատոնի միջոցառումներին զուգահեռ:  


Աշխատաժողովը բաղկացած է լինելու վերապատրաստման դասընթացներից, անհատական հանդիպումներից և կինոնախագծերի ներկայացումներից (project pitches): Միայն կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերին աջակցություն ցույց տվող կինոպլատֆորմը հյուրընկալելու է միջազգային ժյուրիին,  որը կատարելու է 10 նախագծերի նախնական ընտրությունը՝ ստամբուլյան աշխատաժողովին մասնակցելու համար։


Հաղթող նախագիծը կպարգևատրվի  Եվրամիության կողմից` 10.000 ԱՄՆ դոլար մրցանակով:

 

Դիմելու վերջնաժամկետը 2015թ. մարտի  20-ն է:

 

Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը չեն դիտարկվելու:

 

 

Ֆիլմերի աջակցության ֆոնդի Կանոնակարգը

 

(13-15 ԱՊՐԻԼ, 2015, Ջեզաիր կոնֆերանսների դահլիճ)

 

  • Ընդունվում են միայն կարճամետրաժ և վավերագրական կինոնախագծերի հայտեր:
  • Կինո նախագծերը պետք է համապատասխանեն Հայաստան-Թուրքիա համատեղ արտադրությանը: Համատեղ արտադրության հնարավորությունների համար տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ կայքից՝ www.cinemaplatform.org՝ «Ֆիլմեր նկարել Հայաստանում» և «Ֆիլմեր նկարել Թուրքիայում» բաժիններից:
  • Ֆիլմի գլխավոր աշխատակազմը (ռեժիսոր, սցենարի հեղինակ կամ օպերատոր) պետք է լինի  Հայաստանից և Թուրքիայից: Յուրաքանչյուր երկրից մասնակիցների ներգրավումը պետք է լինի առնվազն 35% - 65% հարաբերակցությամբ:
  • Հաղթող ֆիլմի նկարահանումը պետք է ավարտվի մինչև 2016թ. հուլիս: 
  • Աշխատաժողովը կընթանա անգլերեն: Ֆիլմերը ներկայացնելիս անհրաժեշտության դեպքում կտրամադրվի թարգմանիչ, սակայն թարգմանիչը չի մասնակցի ամբողջ աշխատաժողովին:
  • Ֆիլմերի աջակցության ֆոնդի համար դիմում-հայտերը կընդունվեն փետրվարի 10-ից մարտի 20-ն ընկած հատվածում։ Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը չեն դիտարկվելու:
  • Դիմումները կգնահատվեն և կընտրվեն Հայաստանի և Թուրքիայի կինոգործիչներից բաղկացած ընտրական հանձնաժողովի կողմից: Ընտրված նախագծերի անունները կհայտարարվեն 2015թ. ապրիլի 1-ին:

 

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 

✓        Լրացված դիմում-հայտ,

✓        ֆիլմի համառոտ նկարագրությունը (Synopsis)/մեկնաբանությունը (Treatment),

✓        ռեժիսորի/պրոդյուսերի  մոտիվացիա (statement),

✓        ռեժիսորի, պրոդյուսերի և սցենարի հեղինակի կենսագրությունները և ֆիլմոգրաֆիաները,

✓        դիմողի լուսանկարը

✓        նախագծի զարգացման ժամանակացույցը/աշխատանքային գրաֆիկը,

✓        բյուջեն,

✓        ֆինանսական պլանը:

 

Դիմում-հայտերը կարող եք ներբեռնել կինոպլատֆորմի կայքից՝ www.cinemaplatform.org Խնդրում ենք ուղարկել բոլոր վերը նշված փաստաթղթերը և դիմում-հայտը մինչև 2015թ. մարտի 20-ը Իրեմ Արգաթին՝ [email protected]  հասցեով։

 

Հայաստան – Թուրքիա կինոպլատֆորմը հիմնադրվել է 2008թ.-ին Անադոլու Քուլթուրի (Թուրքիա) և Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի (Հայաստան) նախաձեռնությամբ: Կինոպլատֆորմի նպատակն է միավորել Թուրքիայի, Հայաստանի և երկու երկրների Սփյուռքի կինոարտադրողներին և ստեղծել ընդհանուր հարթակ, որի միջոցով երկու երկրների կինոյի ոլորտի մասնագետները հնարավորություն կունենան համագործակցել և համատեղ ֆիլմեր նկարահանել:  Սկսած հիմնադրման պահից ՀԹԿՊ-ն աջակցել է Հայաստանի և Թուրքիայի կինոարտադրողների կողմից նկարահանվող 13 ֆիլմի համատեղ արտադրությանը:

 

 

ՀԹԿՊ 2015թ. դասընթացը տեղի կունենա Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան - Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:

Օրացույց
Մայիս
2022
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր