Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Դիմեք այսօր. Ֆոտոլրագրության ճամբար Ջոն Ստենմեյերի հետ
21.07.2016
Հայաստան | Անադոլու Քյուլթյուր

ԴԻՄԵ՛Ք ԱՅՍՕՐ

#BRIDGINGSTORIES

Ֆոտոլրագրության ճամբար Ջոն Ստենմեյերի հետ 

 

«Storyteller’s Café» ՀԿ-ն, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, ընդունում է ֆոտոլրագրության ճամբարի մասնակցության հայտեր: Ճամբարը կվարի «National Geographic» պարբերականի լուսանկարիչ Ջոն Ստենմեյերը:

 

Միջոցառման նպատակն է ընդհանուր հետաքրքրությունների, լուսանկարչության եւ նյութեր հայթայթելու տեխնիկայի ուսուցման միջոցով համախմբել հայ և թուրք լուսանկարիչներին: Մասնակցությունը դասընթացին անվճար է:

 

Նախագիծը կանցկացվի երեք փուլով.

 

·      Ֆոտոլրագրության ճամբար, որը կկազմակերպվի օգոստոսի 22-29-ին Դիլիջանում, ՀՀ:

·      Աշխատանքային փուլ, որի ընթացքում դասընթացի մասնակիցներից յուրաքանչյուրը կլուսանկարի հայրենի քաղաքը կամ գյուղը

·      Ցուցահանդեսներ, որոնք կանցկացվեն Հայաստանում եւ Թուրքիայում 2017թ. հունվարին

 

Ծրագիրը

 

Դիլիջանում կազմակերպվելիք ճամբարի շրջանակներում մասնակիցներին ֆոտոլրագրություն կդասավանդեն Ջոն Ստենմեյերը, ինչպես նաեւ Թուրքիայում գործող «Nar Photos» լուսանկարչական կենտրոնից Սերա Աքչանը եւ Անուշ Բաբաջանյանը՝ Հայաստանում գործող «4Plus» վավերագրական լուսանկարչական կենտրոնից: Ճամբարի մասնակիցները կքննարկեն եւ գործնականում կկիրառեն լուսանկարչության հիմունքները, պատմություն պատմելու արվեստը, ինչպես նաեւ սեփական պատմությունները սոցիալական ցանցերում տեղադրելու հմտությունները: Դասընթացի ընթացքում շեշտադրումը կդրվի լուսանկարչության՝ նկարագրողական-պատմողական ստեղծագործական ուժի վրա, ինչպես նաեւ սյուժեի կառուցման, հակիրճ ու բովանդակալից աշխատանքներ ստեղծելու վրա: Լուսանկարներում իրենց արտահայտությունը կգտնեն երկու երկրներում երիտասարդության ունեցած նմանությունները, զուգահեռներ կանցկացվեն նրանց հետաքրքրությունների եւ ունեցած փորձի միջեւ:

 

Ճամբարի փակմանը կհաջորդի աշխատանքային փուլը, որի ընթացքում մասնակիցները պետք է լուսանկարեն հայրենի քաղաքներն ու գյուղերը:

 

 

Մասնակիցներին նաեւ սմարթֆոններ կտրամադրվեն՝ նախագծի շրջանակներում իրենց լուսանկարների վրա աշխատելու համար:  

 

Մասնակիցները կներբեռնեն իրենց արած լուսանկարները համատեղ սոցիալական մեդիա հարթակում, որը կներկայացվի դասընթացի ընթացքում: Ջոն Ստենմեյերը առցանց կուղղորդի մասնակիցների աշխատանքները եւ 4 ամիս տեւողությամբ աշխատանքներից հետո կխմբագրի ընտրված լուսանկարների շարքը, որոնք կներկայացվեն Հայաստանում եւ Թուրքիայում կայանալիք ցուցահանդեսների շրջանակներում:  

 

Ովքե՞ր կարող են դիմել մասնակցության համար:

 

Մասնակցության հայտը կարող են լրացնել՝  

 

·      18-22 տարեկան երիտասարդները

·      ովքեր բնակվում են Հայաստանում կամ Թուրքիայում

·      ովքեր սիրում են լուսանկարել եւ հետաքրքրված են լրագրության հիմունքներով

·      տիրապետում են անգլերենին

·      պատրաստ են լիարժեք մասնակցություւն ապահովել ողջ ծրագրի ընթացքում

 

Եթե համապատասխանում եք նշված չափանիշներին, կարող եք լրացնել ՄԱՍՆԱԿՑՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ:  

Մասնակցության հայտը լրացնելու վերջնաժամկետը 2016թ. հուլիսի 25-ն է: Դասընթացին մասնակցելու համար ընտրվածներն այդ մասին կտեղեկացվեն մինչեւ 2016թ. օգոստոսի 3-ը: 

Լրացուցիչ տեղեկությունների համար գրեք [email protected] էլեկտրոնային հասցեով:

 

«National Geographic» պարբերականի լուսանկարիչ Ջոն Ստենմեյերը լուսանկարչական դասընթացներ եւ ճամբարներ է վարել աշխարհի տարբեր երկրներում: Նա հանդես է եկել դասախոսություններով բուհերում եւ ավագ դպրոցներում՝ ելույթ ունենալով տարիքային բոլոր խմբերը ներկայացնող ուսանողների համար: Ստենմեյերը բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում 2000թ. Ռոբերտ Կապայի անվան ոսկե մեդալի (Robert Capa Gold Medal) մրցանակակիր, «Magazine» պարբերականի Տարվա լուսանկարիչ անվանակարգի հաղթող, ինչպես նաեւ «World Press»-ի եւ «Տարվա լուսանկարներ» շարքի բազմաթիվ մրցույթների դափնեկիր: Ստենմեյերի մասին լրացուցիչ տեղեկությունների համար, այցելեք նրա կայքը՝ www.stanmeyer.com:

 

Սերա Աքջանը անկախ լուսանկարիչ է Ստամբուլում (Թուրքիա), եւ 1999թ. ի վեր աշխատում է վավերագրական լուսանկարչական նախագծերի վրա: Սերա Աքջանը Ստամբուլում գործող «Nar Photos» լուսանկարչական կենտրոնի համահիմնադիր անդամ է:

 

Անուշ Բաբաջանյանը երեւաբնակ անկախ լուսանկարիչ է, վավերագրական նախագծերի հեղինակ, ով զբաղվում է սոցիալական խնդիրների լուսաբանմամբ: Անուշ Բաբաջանյանը «4+» (4 Plus) վավերագրական լուսանկարչության կենտրոնի համահիմնադիր անդամ է:

 

Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր