

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Դրամաշնորհառուն՝ Ռոլան Բիկովի անվան «Կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամը երեխաների և պատանիների համար», հանդիսանում է «Ռոլան մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնի կազմակերպիչը, որը կանցկացվի Երեւանում, 2016 թվականի նոյեմբերի 5-9-ը: Փառատոնին աջակցում են մի շարք տեղական և միջազգային դոնորներ և հովանավորներ:
Դրամաշնորհառուն համագործակցում է արվեստի եւ սոցիալական ծրագրերի հետազոտությունների «Երկաթե թռչուն» ասոցացիայի (Թուրքիա) եւ «Օրակարգը երեխաներն են» ասոցիացիայի հետ՝ միավորելու երիտասարդ կինոգործիչների, կինոռեժիսորների և սցենարիստների Թուրքիայից և Հայաստանից: Մասնակիցները կկարողանան մասնակցել փառատոնի դասընթացներին, կլոր-սեղան քննարկումներին եւ վարպետության դասերին Երեւանում, ինչպես նաեւ Շիրակի եւ Լոռու մարզերում:
Այս միջոցառումների, ֆիլմերի ցուցադրությունների և դրանց հաջորդող քննարկումների ընթացքում մասնակիցների միջև շփումները անպայմանորեն կնպաստեն նրանց միջև մարդկային եւ մասնագիտական մակարդակներում երկխոսություններին, ինչը կարող է հետագայում վերաճել տեւական գործընկերության եւ ընկերության:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |