Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
Նոր մոտեցում և նոր վերջնաժամկետ. հոկտեմբերի 20
20.10.2014
Հայաստան | Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ
Մենք փնտրում ենք եռանդուն ձեռներեցների, ովքեր պատրաստ են իրենց բիզնես գաղափարները զարգացնել հարևան երկրի գործընկերների հետ միասին: Դիմեք Սթարթափ Ուիքենդին (Startup Weekend) մասնակցելու համար և օգտվեք նման հնարավորությունից:

Եթե ուզում եք, որ Ձեր բիզնես գաղափարները իրագործվեն հարևան երկրի ձեռներեցների հետ համագործակցությամբ, մասնակցեք Հայաստանում կայանալիք Սթարթափ Ուիքենդին (Startup Weekend):

Նախագիծն իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:


Անկախ նրանից, թե տնտեսության որ ոլորտն եք ներկայացնում, դիմեք նոյեմբերի 7-9 Հայաստանում կայանալիք Սթարթափ Ուիկենդի մասնակցելու համար, ներկայացրեք Ձեր գաղափարը, միավորվեք ՏՏ մասնագետների հետ համատեղ թիմերում և գտեք Ձեր գաղափարն իրականացնելու լավագույն տեխնոլոգիական տարբերակը:

 

Ծրագրին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել այն ձեռներեցները, որոնք ունեն հետաքրքիր գաղափարներ և կարծում են, որ դրանք կարող են կյանքի կոչել ծրագրավորմամբ, համակարգչային դիզայնով  և նոր տեխնոլոգիական մշակումներով զբաղվող իրենց գործընկերների հետ թիմեր կազմելու շնորհիվ: Անհրաժեշտ է  նաև բավարար չափով գիտելիքներ  անգլերենից՝  միջոցառման ընթացքում մյուս մասնակիցների հետ գրավոր և բանավոր հաղորդակցվելու համար: 

 

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2014թ. հոկտեմբերի 20-ը:

 

Լրացրած հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլ. փոստին:

 

Միջոցառմանը մասնակցելու են ներդրողներ (angel investors),  գիտաուսումնական բնագավառի ներկայացուցիչներ, սթարթափ հիմնադիրներ, ծրագրերի ավագ ղեկավարներ և ձեռներցներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Թուրքիայից:

 

«Սթարթափ ուիքենդ» 

 

Միջազգային չափանիշներով իրականացվող «Սթարթափ ուիքենդը» մրցույթ է, որի ընթացքում ստեղծվում են նոր պրոդուկտներ: Այս միջոցառումը մասնակիցներին հնարավորություն է տալիս կիսվել միմյանց հետ բիզնես գաղափարներով: Ընտրված ձեռներեցները միավորվում են թիմերում և այդ երկու օրվա ընթացքում ստեղծում նախատիպեր: «Սթարթափ ուիքենդի» վերջում փորձագետներից կազմված ժյուրին ընտրում է լավագույն թիմին: Մանրամասները ՝ http://startupweekend.org/ :

Վայր
Օրացույց
Նոյեմբեր
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր