

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Դրամաշնորհառուն՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը, պատրաստվում է հանրային ուսումնասիրության միջոցով ուսումնասիրել հասարակական կարծիքը Հայաստանում հայ-թուրքական հարաբերությունների բոլոր դրսևորումների առնչությամբ: Հետազոտության ներկայացուցչականությունն կապահովվի համահայաստանյան ընտրանքի միջոցով՝ ընդգրկելով Երևանում, ինչպես նաև այլ քաղաքային և գյուղական բնակավայրերում բնակվող 1500 ընտանիք:
Հետազոտության շրջանակներում կբացահայտվեն հարցվողների պատկերացումները և վերաբերմունքը վերջին մի քանի տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված նախաձեռնությունների վերաբերյալ, ինչն էլ հիմք կծառայի քաղաքականության մշակման այնպիսի առաջարկությունների համար, որոնք կոչված կլինեն սատարելու կարգավորման գործընթացը:
Ուսումնասիրության արդյունքները և առաջարկությունները կներկայացվեն Երևանում և Ստամբուլում անցկացվելիք մամուլի ասուլիսներին և լայն տարածում կստանան Հայաստանի և Թուրքիայի շահառուների շրջանում:
Նախագծի արդյունքում հայ հանրությունը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի փորձագիտական համայնքները ավելի լավ կընկալեն հայ հասարակությունում տիրող վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |